Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ-իրանական համագործակցության բոլոր ոլորտներում նկատվում են դրական ազդակներ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 24-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Քննարկվել են հայ-իրանական և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օգտվելով առիթից՝ Աշոտ Մանուկյանը հյուրերին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ նշելով, որ այդ առիթով Իրանից ժամանել են բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ տոնական օրերը Հայաստանում անցկացնելու նպատակով։ Իրանցի զբոսաշրջիկների համար Հայաստանը մշտապես փորձում է ստեղծել ավելի լավ պայմաններ և առաջարկել նոր ծառայություններ։

Առանձնացնելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Էբրահիմ Ռահիմփուրը ընդգծել է, որ Հայաստանն այն միակ երկիրն է, ուր անցած տարի այցելել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրին։ Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ նշվել է, որ վերջին շրջանում նկատվում են դրական ազդակներ փոխգործակցության հնարավոր բոլոր ոլորտներում և առաջիկայում պետք է սպասել արդյունքներին։ Ակնկալվում է, որ դրանք կլինեն արդեն այս տարվա ընթացքում։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության  հնարավորություններն ու հեռանկարները։ Անդրադարձ  է կատարվել Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն ակտիվորեն իրականացվում են։

Հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում