Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ծառատունկ՝ ուղղված Հայաստանի էկոհամակարգի պահպանմանը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, անտառների և ծառերի միջազգային օրվա շրջանակներում, ծառատունկ են իրականացրել Ուրցաձորում։ Գործընկեր կառույցների աշխատակիցների ջանքերով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) հիմնական տնկադաշտը համալրվել է ծիրանենու և սալորենու մի քանի հարյուր տնկիով։

ԿԿԱ տնկարանային տնտեսությունը հիմնվել է Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ԱՄՆ Անտառային ծառայության Միջազգային ծրագրերի համագործակցության շրջանակում: Լայնածավալ սերմնահավաքի շնորհիվ, դեռևս նախորդ տարի ստեղծվել է սերմնային բանկը, ինչը կենսաբազմազանության պահպանության գործում բազային կարևոր ռեսուրս է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմամբ՝ տարեկան 5000 տեղական և տարածաշրջանային ծագման ծառ տնկել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքում։ Այնպիսի ծառատեսակները, ինչպիսիք են՝ նշենին, խնձորենին, բալենին, սալորենին, տանձենին, գերիմաստին և այլն, սննդի անփոխարինելի աղբյուր են ԿԿԱ տարածքում հանդիպող որոշ կենդանիների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-FPWC համագործակցությամբ վերսկսվել է ԿԿԱ տնկարանային տնտեսության ծրագրի նոր, լայնամասշտաբ փուլը։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող մի շարք ծրագրեր միտված են ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ ու կիրառմամբ՝ Հայաստանի էկոհամակարգի պահպանմանն ու համայնքային զարգացմանը:

Ծառատունկին մասնակցել են FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, FPWC «Արևորդի» էկոկրթական նախագծի մասնակից պատանիները:

«Բնության հետ հարկավոր է համերաշխ ապրել: Եթե այսօր մենք անտարբերության մատնենք խնդիրները, վաղը դրանց հետևանքները կարող են զգալ մեր երեխաները: Այն, ինչ անում ենք՝ կարևոր է էկոհամակարգի պահպանման համար: Գործընկեր կազմակերպության հետ, տարիներ շարունակ ձգտում ենք առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ: Դրա հիմքում հետևյալ տրամաբանությունն է. առողջ միջավայրն ու վաղվա կյանքի որակը մեր ձեռքերում են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Տարեկան 5,000 ծառերի տնկումը կենսաբազմազանության պահպանության ծրագրի մեկնարկն է միայն։ Հուսով ենք, որ առաջիկայում ծառերի թվաքանակը ավելացնելու հնարավորություն կունենանք։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունների հիմքը միջազգային փորձն ու նորարարությունն է։ Մենք փորձարկել և արդեն հաջողությամբ օգտագործում ենք նորագույն համակարգեր՝ հիդրոգել ջրի կուտակիչ պոլիմերային նյութ, ոռոգման կաթիլային և խորը արմատային ջրման համակարգ, որոնք ոչ միայն երաշխավորում են դրական արդյունքը, այլև՝ նպաստում բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը»,-ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

Դեռևս 2016թ.-ի գարնանը, Հայաստանում առաջին անգամ պերմակուլտուրայի ու ագրոանտառաբուծության մեթոդների կիրառմամբ ԿԿԱ-ում ստեղծվել է ուտելի անտառ։ Հարևանությամբ էլ ստեղծվել է անտառայգի, որտեղ մինչև տարեվերջ նախատեսվում է տնկել տեղական-տարածաշրջանային ծագմամբ այնպիսի ծառատեսակներ, որոնք բնորոշ են տարածքին և հարմարեցված՝ բնակլիմայանական պայմաններին: Դա բարձր արտադրողականության ցուցանիշի գրավական է։ Ծառատունկին զուգահեռ իրականացվել է նաև հողի բնական՝ գոմաղբով պարարտացում։

Տարածքում ջրային ռեսուրսների սակավությունը հաշվի առնելով՝ անտառայգում կիրառվում է ոռոգման ժամանակակից՝ խորը արմատային ոռոգման համակարգ։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ ոռոգիչ ձողի միջոցով ողողվում է ոչ թե հողի վերին շերտը, այլ անմիջապես արմատաբնակ մասը՝ նվազեցնելով գոլորշիացումը և ջրի կորուստը:

Անտառայգիներն ունեն բնական էկոհամակարգերի կառուցվածք և իրականացնում են նույն գործառույթները, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել վերահսկելի արտադրողականությամբ՝ բնականին մոտ միջավայր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում