Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ստանալու ենք «50+1» տոկոս, եթե ոչ, ապա ՀՀԿ-ից բացի՝ բոլորին հնարավոր է կոալիցիայի առաջարկ անենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

– Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Սյունիքի մարզում արված հայտարարություններից հետո ակտիվորեն քննարկվում է, թե  «Ծառուկյան» դաշինքը հետ է կանգնել իր նախկին հայտարարություններից և չի բացառում անգամ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Ինչքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։

Ես հասկանում եմ, թե ինչու էին հատկապես վերջին օրերին որոշ քաղաքական ուժերի կողմից նման հերյուրանքներ տարածվում։ Խոսքը հատկապես վերաբերում է ընդդիմադիր քաղաքական ուժերին,  ովքեր կանխազգալով իրենց մոտալուտ պարտությունը՝ որոշեցին վերջին քարոզչական հնարքն օգտագործել։ Մենք տեսնում ենք, որ, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերը հանրապետության բազմաթիվ բնակավայրերում իրենց հիմնական ծրագրային դրույթները թողած, իրենց ասելիքը հանրությանը ներկայացնելու փոխարեն՝ զբաղված են «Ծառուկյան» դաշինքի հակաքարոզչությամբ և ուղղակի ապատեղեկատվությամբ՝ առ այն,  որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա է կազմելու իշխող Հանրապետական կուսակցության հետ։ Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը շատ հստակ պատասխանել էր Կոտայքի մարզում՝ ասելով, որ ինքն իր պատիվն ու արժանապատվությունը չի վաճառում։ Անձամբ ես երևի  թե տասնյակ անգամներ ասել եմ, որ որևէ ֆորմատով՝ կլինի անունը կոալիցիա, թե ազգային համաձայնության կառավարություն, թե ազգային եղբայրության  համադաշնություն, բառարաններում առկա բոլոր համագործակցություն խորհրդանշող հոմանիշները որը ուզում եք վերցրեք ՝ «Ծառուկյան» դաշինքը չի գնալու  իշխող կուսակցության հետ կոալիցիայի։ Հուսով եմ, որ այսօր Վեդիում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջնական հայտարարությունը, որ կոալիցիա չի լինելու Հանրապետականի հետ, հստակ և սպառիչ էր։ Ծառուկյանը հստակ ասաց՝ մենք գնում ենք ստանալու մեր հայրենակիցների մեծամասնության քվեն։ Եթե, այդուհանդերձ, «Ծառուկյան» դաշինքը ստանա ոչ թե «50+1», այլ, օրինակ, 47 կամ 48 տոկոս քվե, ապա Գագիկ Ծառուկյանը և «Ծառուկյան» դաշինքը  կորոշի, թե մենք ում հետ ենք կազմելու կոալիցիա։ Առաջարկողը մենք ենք լինելու, և Գագիկ Ծառուկյանը հստակ այս մասին ասաց։ Ես ցավում եմ, որ Գագիկ Ծառուկյանը փչացրեց ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի վերջին հույսը, այն է՝ այս ապատեղեկատվությունը շրջանառության մեջ դնելով փորձել իրենց քաղաքական ուժին մի կերպ հրել հասցնել 7 տոկոսի սահմանագիծը հատելուն, բայց իրականությունն այն էր, ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը, և ինչ որ ասում են իմ գործընկերներն ու ես՝ Աստծու ամեն օր։

– Նշեցիք, որ «Ծառուկյան» դաշինքը կորոշի, թե որ ընդդիմադիր քաղաքական ուժի հետ կոալիցիա կկազմի, եթե չհաջողվի մեծամասնություն կազմել։  Այս պահի դրությամբ կա՞ն քննարկումներ։

– Ոչ։ Այս պահի դրությամբ, երեկվա դրությամբ, վստահաբար վաղվա դրությամբ՝ «Ծառուկյան» դաշինքը ստանալու է  ընտրողների «50+1» տոկոսը։ Ուստի մենք որևէ կոալիցիայի հարց չենք քննարկում։

– Իշխող կուսակցության խոսնակ Է. Շարմազանովը,  այնուամենայնիվ, կասկածի տակ է առնում ձեր հայտարարությունները՝ ընդգծելով, որ չի կարծում, թե «Ծառուկյան» դաշինքում արմատական ընդդիմադիրներ են։ Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը։

– Ես այսօր անդրադարձել եմ Խոսրով Հարությունյանի նմանօրինակ հայտարարությանը, թե իբր «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմադիր չէ։  Խոսրով Հարությունյանը ուրեմն տեղեկություններ ունի, որ կառավարության բոլոր անդամները իրենց ծոցագրպաններում ունեն ԲՀԿ անդամատոմսեր, ուստի վստահ ասում են, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ։  Միայն այդ դեպքում, երբ նա տեղեկություն ունենա, որ կառավարության բոլոր անդամները իրականում ոչ թե ՀՀԿ-ական են, այլ իրենց ծոցագրպանում, սրտին մոտ պահում են ԲՀԿ  անդամատոմսեր… ուստի  խնդրում ենք պարոն Հարությունյանին այդ տեղեկատվությունը փոխանցել մեզ, որ մենք էլ իմանանք, որ կառավարության անդամները իրականում ԲՀԿ-ականներ են։ Միայն այդ դեպքում ԲՀԿ-ի ընդդիմադիր չլինելու թեզը կարող է գոյություն ունենալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում