Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 24-ին, Վեդիում ընտրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվում, ինքը չի պատրաստվում կոալիցիա կազմել իշխանությունների հետ:
«Մարդիկ ընկել են ցայտնոտի մեջ, առիթներ են ման գալի, ստորակետեր: Եղեգնաձորում ինձ լրագրողները հարցրել են՝ պարոն Ծառուկյան, եթե 50+1 չհավաքեք, հնարավո՞ր է կոալիցիա կազմեք, ասել եմ՝ իհարկե, 50+1 տոկոս որ չհավաքեմ, անպայման կկազմեմ, բայց թե ում հետ, որոշողը ես եմ: Ես ասե՞լ եմ իշխանության հետ: Ես գիտեմ, որ էս անգամ դաշինք կազմելու խնդիր էլ չի լինելու, մենակ հաղթելու ենք»,- նշեց Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: