Ծնողներս ինձ ասել են լինել Ավստրալիայի լավ քաղաքացի՝ չմոռանալով հայկական ծագման մասին: Այս մասին Jewish News պարբերականին տված հարցազրույցին հայտնել է Նոր Հարավային Ուելս ավստրալական նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:
«Ես հպարտ եմ իմ ազգությամբ, այդ բանը սովորել եմ իմ ծնողներից»,-ասել է նա:
Բերեջիկլյանը նաև հայտնել է, որ վերջերս հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ նշելով, որ քննարկվել է Նոր Հարավային Ուելս նահանգում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի վերաբերյալ առարկաներ դասավանդելու հարցը: