Հենրիխ Մխիթարյանն այսօր ֆուտբոլի ակադեմիայում ստացավ 2016 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը: Մեր հավաքականի ավագը նշեց, որ այս մրցանակն իրեն ուժ կտա և հետագայում ամեն ինչ կանի նորից լավագույնը ճանաչվելու համար: Անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպումը բաց թողնելուն Մխիթարյանն ասաց. «Թեթև վնասվածք ունի, թեև պահեստայինների թվում է: Փատք Աստծո հիմա ամեն ինչ կարգին է»: ՀՀ ազգային թիմի առաջատարը միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև մեր երկրի «դեսպանը» լինելուն միանգամայն հանգիստ է վերաբերվում:
«Նման բաներին ուշադրություն չեմ դարձնում: Ուշադրությունս կենտրոնացրել են իմ խաղին: Ցանկանում եմ հնարավորին չափ ավելի լավ խաղալ և ցույց տալ թե ինչ է նշանակում լինել հայ»,- նշեց Մխիթարյանը:
Վերջինի կարծիքով Հայաստանի ազգային հավաքականին մարտի 26-ին հեշտ հանդիպում չի սպասվում: «Հեշտ մրցակիցներ գոյություն չունեն: Բոլոր մրցակիցներն ուժեղ են: Այժմ ուսումնասիրում ենք Ղազախստանի հավաքականին, դեռ ժամանակ ունենք:
Հավաքականի մարզիչը ամեն ինչ կներկայացնի և կօգնի մեզ: Ազգային թիմում բոլորը լավ են տրամադրված և գիտակցում ենք առաջիկա հանդիպման արժեքը: Լավ ենք նախապատրաստվում և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»,- հավելեց Մխիթարյանը: