«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը սկսում է նոր արշավ տնտեսության, առևտրային, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայման և զարգացման նպատակով տրվող «ՀԵՇՏ» և «ՀԵՇՏ+» վարկերի համար:
Ս.թ. մարտի 21-ից մինչև ս.թ. հունիսի 21-ը(ներառյալ) հայտարարում է արշավ` եվրոյով տրամադրվող «ՀԵՇՏ» և «ՀԵՇՏ+» վարկատեսակների համար:
Արշավի ընթացքում եվրոյով տրամադրվող վերոնշյալ վարկերի տարեկան նվազագույն տոկոսադրույքը 12% է, իսկ ժամկետը` առավելագույնը 24 ամիս:
Եվրոյով տրամադրվող «ՀԵՇՏ» վարկերի միանվագ կոմիսիոն վճարը վարկի գումարի 2%-ի չափով է, իսկ «ՀԵՇՏ+» վարկերի միանվագ կոմիսիոն վճարը՝ վարկի գումարի 1%-ի չափով: