Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Շեֆի մայրամուտն է. Եթե Սամվել Բաբայանը ինչ-որ բան կազմակերպեր, հաստատ չէր վրիպի. Գուրգեն Եղիազարյան

«Սամվել Բաբայանի կողմից «Իգլա»-ի ներմուծումն ու դա ահաբեկչական նպատակներով կիրառելը հորինված հեքիաթ է, որը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Սամվել Բաբայանը այդքան միամիտ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքով՝ նախ այդ զինատեսակը շատ խիստ հսկողության տակ է, և այդքան հեշտ չէ այն գնել ու տեղափոխել Հայաստան:

«Վերջին 5-6 տարվա մեջ Հայաստանում ահաբեկչության վերաբերյալ տասնյակ ամպագոռգոռ հայտարարություններ են հնչել, սակայն դրանցից ոչ մեկը իրականություն չի դարձել, և ոչ էլ հիմքեր են եղել կարծելու, որ դրանք իրական են եղել: Եվ հետո՝ այդ զինատեսակը լրջագույն հսկողության տակ է: Ոչ մի զինատեսակ այդպես չի հսկվում, որքան «Իգլա» հրթիռային համակարգը: Եվ ասել, թե կա հավանականություն այն բերելու Վրաստանից Հայաստան, բացառվում է: Այդ զենքը մինչև 10 կիլոմետր հանգիստ խոցում է ցանկացած ինքնաթիռ: Պատկերացնում եք, մեկ էլ պարզվում է, որ դա Վրաստանից բերել են և գտնվում է ինչ-որ մեկի ավտոտնակում: Թույլ տվեք այդ հեքիաթին չհավատալ»,- ասաց Եզիազարյանը:

Հարցին՝ այդ դեպքում ո՞վ է հորինել այդ հեքիաթն ու ինչի՞ համար, Եղիազարյանը նկատեց. «Դա շատ պարզ է, սցենարն էլ կրկնում է Նորքի ահաբեկչության սցենարը: Նորքի դեպքում էլ մամուլում նախապես տեղեկություն գնաց, որ այդպիսի խումբ կա, զինված, որը պատրաստվում է նախագահականը գրավել և այլն, որից հետո նոր միայն Նորքում հայտնաբերվեց խումբը»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա մենք գործ ունենք գեներալ-լեյտենանտի ուսադիրները վաստակած մարդու հետ: Այս դեպքում էլ Սամվել Բաբայանին «վնասազերծելուց» առաջ հրապարակում եղավ, որ նրա գլխավորությամբ «Սասնա ծռեր-2» է լինելու: Եթե այս ամենը իրական լիներ, նման տեղեկությունների արտահոսք չէր լինի նախապես: Իսկ դա արվեց, քանի որ իրենց կարճ խելքով Սամվել Բաբայանը այդ ամենից հետո կփախչեր և կդառնար հետախուզվող, և այլևս ապացույցների կարիք չէր լինի: Իսկ Բաբայանը չփախավ, քանի որ անմեղ էր»:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Հայաստանում կազմակերպվող «ահաբեկչությունների» թիրախը ի վերջո Սերժ Սարգսյանն է, և իրենք այդ «հորինված ահաբեկչությունները» կանխելով՝ ցույց են տալիս, որ ցանկացած մարդ, ով հանկարծ խոսի Սերժ Սարգսյանի աթոռի մասին, ինչ բախտի կարժանանա:

«Այսօր Սերժ Սարգսյանի քաղաքական մայրամուտն է, և իրենք, այլ ելք չունենալով, դիմում են ցանկացած քայլի, որ հանկարծ իրենց շեֆի աթոռին մարդ չդիպչի: Հենց դրա համար էլ վնասազերծեցին Սամվել Բաբայանին, իսկ որպես ապացույց՝ այն մյուս երկուսի ցուցմունքները կդնեն, թե իբր Սամվել Բաբայանը իրենց հետ կապի մեջ է եղել, հանձարարականներ է տվել, մի երկու զանգ են տվել Սամվել Բաբայանին, գնացել հանդիպել են, այդ հեռախոսազանգերը կհանեն կդնեն գործի հիմքում և գործը կուղարկեն դատարան, եթե, իհարկե, գործը հասնի դատարան: Ասում եմ՝ շեֆի մայրամուտն է, թեղ խելքի գան, իզուր մարդկանց չմեկուսացնեն: Թույլ տվեք այս ամենին չհավատալ: Ի վերջո, փառապանծ գեներալ-լեյտենանտը այդքան միամիտ չէ: Եթե նա իրականում ինչ-որ բան կազմակերպեր, հաստատ կվնասեր աթոռը և դրա վրա նստածին: Նա հաստատ չէր վրիպի»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում