Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Կաթողիկոսի փոխարեն՝ Նալբանդյանը. Երուսաղեմում վերաբացվել է Քրիստոսի Սուրբ Գերեզմանը

Նախօրեին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։

Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնական հանդիպումներ Էդվարդ Նալբանդյանը չի ունեցել, եկել է մասնակցելու արարողությանը և անմիջապես վերադարձել է: Կորյուն վարդապետը նշեց, որ արտաքին գործերի նախարարին հրավիրել էր պատրիարքը՝ մասնակցելու գերեզմանի վերաբացման արարողությանը: Նա նաև նշեց, որ վերանորոգման աշխատանքները կենտրոնացած էին գերեզմանի վրա, քանի որ այն վտանգված էր:

«Հրատապ անհրաժեշտություն կար սուրբ գերեզմանը վերանորոգելու, և մեկ տարի առաջ՝ մարտի 22-ին, համաձայնագիր ստորագրվեց երեք իրավատեր սեփականատերերի համայնքների հոգևոր առաջնորդների կողմից՝ վերանորոգման աշխատանքները սկսելու, և ճիշտ մեկ տարի հետո վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին, և տեղի ունեցավ բացումը: Մեզ համար սա  շատ կարևոր է, քանի որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը իր հիմնադրման օրվանից՝ 4-րդ դարից մինչև այսօր իր առաքելության ամենակարևոր մասը  հենց  համարում է սուրբ երկրի մեջ, սրբավայրերում մեր հայ եկեղեցու իրավունքների պաշտպանությունը, այդ սրբավայրերում արարողություններ կատարելը և ուխտագնացություն կազմակերպելը: Այս առումով գերեզմանի նորոգությունը և ապահով վիճակի բերելը, անշուշտ, կարևորվում են և մեր առաքելության մասն են կազմում, և կարող ենք մեր առաքելությունը ավելի ապահով կերպով շարունակել»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ և հույն համայնքների  միջև տարաձայնություններին՝ Կորյուն վարդապետը նշեց, որ տարաձայնությունների հիմնական մասը լուծվել է, կոնկրետ գերեզմանի վերանորոգման առումով որևէ տարաձայնություն չի եղել. «Համաձայնագիրը ստորագրվել է երեք համայնքների մտահոգությունները հաշվի առնելով: Այս պահին էլ շարունակվում են բանակցությունները, և հույս ուենք, որ բոլոր խնդիրները իրենց տրամաբանական լուծումը կստանան: Սուրբ Հարության տաճարի հետ կապված՝ կան մեկ-երկու չլուծված հարցեր, բանակցությունները շարունակվում են, այնպես որ՝ հուսանք, որ բոլոր խնդիրները կլուծվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում