ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը հանձնարարել է դեսպանությունների աշխատակիցներին վիզաների տրամադրումից առաջ ստուգել սոցցանցերի պրոֆիլները վիզա ստանալ այն ցանկացողների, ովքեր երբևէ եղել են ԴԱԻՇ-ի կողմից զավթված տարածքներում։
Reuters գործակալության տվյալներով՝ ներկայում նման ստուգումներն անցկացվում են շատ հազվադեպ։
Նշվում է, որ ստուգման սահմանումը կապված է միգրացիոն քաղաքականությունը խստացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության հետ։