Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը մեղադրել է նախագահ Ֆրանսուա Օլանդին նրանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում է վարկաբեկող արտահոսքերին՝ իր ընտրվելը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ֆիյոնը, մասնավորապես, նշել է, որ իշխանության հսկողության տակ գտնվող թերթերը փաստաթղթեր են ստացել Ազգային ժողովի իր կաբինետում խուզարկությամբ դրանց առգրավումից 48 ժամ անց։ «Ո՞վ է նրանց տալիս այդ փաստաթղթերը»,-հարցադրում է արել նա։
Երբ Ֆիյոնին հարցրել են, թե ում է պատասխանատու համարում դրա համար՝ այս կամ այն քաղաքական գործչի՞ն թե՞ արդարադատության համակարգին, նա ասել է, որ ավելի հեռուն է գնում և մեղադրում հանրապետության նախագահին։
Ի պատասխան՝ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Օլանդը ամենակոշտ ձևով դատապարտում է Ֆիյոնի ստահոդ մեղադրանքները։