Միջերկրական ծովում, Լիբիայի ափերից ոչ հեռու սուզվել է ներգաղթյալներ տեղափոխող 2 նավ: Նվազագույնը 250 մարդ, որոնք գտնվել են նավերում, հնարավոր է զոհված լինեն, հայտնում է France Presse գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ափից 24 կմ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են մասնակիորեն սուզված ռետինե 2 նավակ: Ներկայումս հաջողվել է ջրից հանել 5 մարմին: