Հնդիկ փրկարարները 10 ամսական փղիկին հանել են 21 մետր խորությամբ ջրհորից: փրկարարական աշխատանքների մասին տեսանյութը հրապարակել է Ruptly գործակալությունը:
Փրկարարական աշխատանքները տևել են երկու օր. դժվարությունը պայմանավորված է եղել ջրհորի խորությամբ և փղիկի վախով: Ամբողջ ընթացքում փղիկին կերակրել են մրգերով և հանգստացնող դեղամիջոցներ տվել, որպեսզի նա չխանգարի աշխատանքներին: