Սիրիայի տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիան ունի ինչպես մեծ թվով մարդկային, այնպես էլ տեխնիկական կորուստներ՝ հայտնում է թուրքական Haberler-ը:
Թուրքիան «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վնասված 10 տանկերի վերականգնման համար Գերմանիայից ցանկացել է գնել անհրաժեշտ մասեր, սակայն Գերմանիան հրաժարվել է վաճառել:
Գերմանիան վերջին հինգ ամսվա ընթացքում 11 անգամ մերժել է Թուրքիա զենք արտահանելու թուրքական կողմի պահանջը:
Süddeutschen Zeitung պարբերականը գրել էր, որ գերմանական կողմը զենք չի տրամադրել թուրքական կողմին` մտավախություն ունենալով, որ դրանք որպես ճնշման միջոց կօգտագործվեն Թուրքիայի ներսում: Պաշտոնական Բեռլինի վերջնական որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին տվյալները:
Ձախերի կուսակցության պատգամավոր Յան վան Ակենը Թուրքիային զենք չտալը որակել էր որպես կարևոր քայլ: Նա նշել էր, որ որպես հետագա քայլ պետք է դիտարկվի Թուրքիային առհասարակ զենքի վաճառքի դադարեցումը: