Այսօր նախընտրական քարոզչության շրջանակում Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը նշեց. «Ապրիլի 2-ին մեր՝ «Ելք»-ի դատի օրն է: Դուք պետք է որոշեք մեզ ինչպես դատեք: Եվ այդ դատի արդյունքում է որոշվելու՝ մենք բոլորով հաղթում ենք, թե պարտվում: Մեզ արդար դատեք, կունենանք արդար հայաստան»:
Մարուքյանը թվարկեց, թե ինչ փոփոխություններ կարող է երկրում բերել «Ելք»-ը:
Մանրամասները՝ տեսանյութում: