Լոնդոնի ահաբեկչությունը հանդիսանում է հարձակում ամբողջ աշխարհի վրա, համարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հայտնում է RIA Novօsti-ն: Նա ՄԱԿ-ի լրագրողներին հայտնել է, որ չորեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել է երկրի 11 քաղաքացի:
«Լոնդոնի վրա հարձակումը դա հարձակում է ամբողջ աշխարհի վրա»,- ասել է նա Անվտանգության խորհրդի նիստից հետո:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրվա նիստը սկսել է մեկ րոպե լռությամբ` Լոնդոնի ահաբեկչության զոհերի հիշատակին: