Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում

Սամվել Բաբայանի ձերբակալությունը անկասկած լարվածության և ինտրիգի նոր չափաբաժին ավելացրեց Հայաստանի խորհրդարանի ընտրությանը, հերթական անգամ հաստատելով, որ ընտրությունը կամ ընտրապայքարը ըստ էության պարփակվել է միևնույն համակարգի միջև, որը ներկայումս հանդես է գալիս իր տարբեր դեմքերով և տարբեր այսպես ասած տարիներով: Մի կողմում ՀՀԿ-ն է, որ իշխանության մաս է 1995-ից և իշխանություն է 1998-ից, մյուս կողմում ՀԱԿ-ն էր, որ այլ անվանումով իշխանություն էր 1995-ին և այն ՀՀԿ-ին հանձնեց 1998-ին, երրորդ կողմում Գագիկ Ծառուկյանն է, որ իշխանության հետ սերտաճած լինելու շնորհիվ է ներկայումս հանդիսանում Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Մեկ այլ կողմում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն է, նրա կողքին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մի կողմում Սերժ Սարգսյանն է, մյուս համատեքստում՝ Ռոբերտ Քոչարյանը, Հանրայինի եթերում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

2017 թվականի խորհրդարանի ընտրությունը կարծես թե դարձել է Հայաստանում 25 տարի իշխող համակարգի կուլմինացիոն մի կետ, որտեղ հավաքվել են բոլորը և փորձում են ինչ որ հարաբերություններ պարզել, երբ իրենց համար էլ ըստ էության պարզ չէ, թե ինչ հարաբերությունների մասին է խոսքը: Այս իրավիճակը հիշեցնում է համաշխարհային կինեմատոգրաֆում բավական տարածված սյուժեներից մեկը, որ պատկերված է տարբեր ֆիլմերում՝ տարբեր դրվագների կամ իրավիճակների տեսքով: Այդ սյուժեներում որպես կանոն մի խումբ մարդիկ, որոնք կյանքի այս կամ այն էտապում գործ են ունեցել միմյանց հետ, ճանապարհ են անցել, ունեն միմյանց կապող ոչ հրապարակային հիշողություններ և պատմություններ, հայտնվում են որոշակի փակ տարածությունում, որոշակի խաղի կանոնների և պայմանների շրջանակում, որտեղ սակայն որոշողը իրենք չեն, միաժամանակ չեն էլ կարողանում կողմնորոշվել, թե ով է որոշողը:

Հայաստանի խորհրդարանի 2017 թվականի ընտրության գործընթացը ավելի ու ավելի հենց այդ սյուժեն է հիշեցնում: Սրանից մի կողմից տպավորություն է, որ համակարգը, ըստ էության, տարբեր դեմքերով ներկայանալով փորձում է դնել իր նոր քառորդ դարի իշխանության հիմքը, հանրությանը թույլ չտալով դուրս գալ թելադրող դիրքեր, մյուս կողմից՝ տպավորություն է, որ համակարգն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում, որտեղ է հայտնվել և դրա հետևանքով առաջացել է փոխադարձ անվստահության գեներացվող մի ալիք, որը կարող է հանգեցնել ընդհուպ անկանխատեսելի քայլերի, հունից հանելով մեկին կամ մյուսին: Ընդ որում, եթե հունից դուրս գա մեկը, ապա դա ավելի շուտ կարող է հղի լինել արդեն շղթայական ռեակցիայով, քան որևէ հանգուցալուծումով:

Կարելի էր իհարկե իրավիճակին տալ ճգնաժամ կամ փակուղի, կամ համակարգային սպառվածություն, սնանկություն բնորոշումը, բայց դա երևի թե չափազանց մակերեսային կլիներ ներկայիս իրավիճակի համար, հաշվի առնելով այն կենսագրությունը, որ ունեցել է համակարգը անցնող 25 տարիների ընթացքում: Եթե «փակ տարածության» մեջ, անելանելի պայմաններում և անտեսանելի ձեռքի ազդեցության տակ հայտնված լիներ իշխող համակարգը՝ իր 25-ամյա պերճանքով ու թշվառությամբ, դա ոչ միայն խնդիր չէր լինի, այլ գուցե նույնիսկ կարելի կլիներ ողջունել և համարել հայկական պետականությանն ու Հայաստանի հանրությանը մատուցված նախախնամություն այն ամենի համար, ինչ համակարգը պատճառել է պետականությանն ու հանրությանը քառորդ դար շարունակ:

Սակայն խնդիրն այն է, որ համակարգի դերակատարների հետ մեկտեղ այդ փակ տարածությունում և անտեսանելի ձեռքի ազդեցության տակ հայտնվել է կարծես՝ ամբողջ պետությունն ու հանրությունը, քանի որ ակնհայտ է՝ թելադրված խաղի վերջում լույսը չի երևում և չի երևում որևէ դասավորություն, որտեղ ելքը գտնվում է համակարգից դուրս: Ահա թե ինչու բավական պարզունակ կարող է լինել ստեղծված իրադրությանը ճգնաժամ կամ փակուղի բնորոշում տալը, որովհետև խոսքը վերաբերում է պետությանը, իր բոլոր շերտերով և դիրքերով, իր հենասյուներով հանդերձ: Միևնույն ժամանակ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի պարզ, այն իմաստով, որ հանրության խնդիրն արդեն վաղուց համակարգը հեռացնելը չէ, այլ համակարգից դուրս գալն է և ըստ այդմ պետությունը համակարգից դուրս բերելը: Այլ կերպ ասած՝ Հայաստանում հասարակական և պետական թիվ մեկ խնդիրն ըստ էության դառնում է համակարգը մենակ թողնելը, ոչ թե համակարգը հեռացնելը, այլ համակարգից հանրության հեռանալը:

Ժամանակն ակնհայտորեն բերում է այդ խնդրի ավելի ու ավելի պարզ պատկեր և այդ իմաստով 2017-ի նախընտրական իրադարձությունները իսկապես կուլմինացիոն են: Այդ պարզեցող պատկերին թերևս պետք է հաջորդի խնդրի գիտակցումն ու ձևակերպումը: Համակարգի դեմ ուժային կամ ոչ ուժային, ծուռ կամ շիտակ պայքարի որևէ տարբերակ չի աշխատելու, կամ աշխատելու է միայն ու միայն համակարգի վերարտադրության կամ երկրորդ շնչառության օգտին: Աշխատող կարող է լինել իշխող համակարգից հեռանալու տարբերակը, հասարակությունը կամ կգտնի այդ ճանապարհը, կամ կշարունակի մնալ համակարգային խաղի կանոնների փակ թելադրանքի պայմաններում:

Բանն այն է, որ այդ փակ պայմաններում թեև փակվում են նաև դրա մի քանի դեմքը կազմող սուբյեկտները կամ կլանները, այնուհանդերձ փակվում է տարածությունը ներսում 25 տարի ձևավորված իշխանություն-հանրություն ստատուս-քվոյի պահպանությամբ: Այդ ստատուս-քվոն հնարավոր չէ խախտել առանց համակարգից տարանջատվելու և հեռանալու: Ձևակերպման և մշակվող լուծումների է սպասում այդ խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում