Լոնդոնի ոստիկանության ֆեդերացիան հավաքել է 130 հազար ֆունտ սթեռլինգ նվիրատվություն Լոնդոնի ահաբեկչությունում զոհված ոստիկան Քիթ Փալմերի ընտանիքի համար, հայտնում է RIA Novosti-ն:
Ներկայումս միջոցների հավաքման կայքում մոտ յոթ հազար մարդ նվիրաբերել է 137 հազար ֆունտ սթեռլինգ:
«Ֆեդերացիան գումար է հավաքում Քիթ Փալմերի ընտանիքի համար` մարտի 22-ին ողբերգական զոհված ոստիկանի… Լոնդոնում և ամբողջ Բրիտանիայում ոստիկանները ամեն օր ռիսկի են ենթարկում իրենց կյանքը, որպեսզի պաշտպանեն մեզ»,- ասված է միջոցների հավաքման կայքում: