Բելգիայի Անտվերպեն քաղաքում հարձակման կասկածյալը հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, հայտնում է Le Soir-ը:
Հարձակումը հաջողվել է կանխել, և տղամարդը ձերբակալված է: Դատախազության տվյալներով` նրա ավտոմեքենայում հայտնաբերվել են դանակներ և զենք, ինչպես նաև անհայտ պարունակությամբ տուփ:
Կասկածյալն ապրել է Ֆրանսիայում և ունեցել է այդ երկրի քաղաքացիություն: Նա 1977 թվականին ծնված Մուհամեդ Ռ.-ն է: Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ նա եղել է կարմիր Citroen-ի ղեկին: