ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողությունից հետո չի շփվել իր իրավանախորդ Բարաք Օբամայի հետ, հայտնում է Hill պարբերականը` վկայակոչելով աղբյուրների:
Ներկա և նախկին նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել ընտրություններում Թրամփի հաղթանակից երկու օր անց և տևել է 1.5 ժամ` սկզբում պլանավորված 10-15 րոպեի փոխարեն: Այդ ժամանակ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իր նախագահության ժամանակ խորհուրդների համար դիմել դեմոկրատին:
Պարբերականի տվյալներով` շփում հաստատելու միակ փորձը Թրամփը նախաձեռնել է հունվարի վերջին: Այդ ժամանակ նա զանգահարել է Օբամային, սակայն վերջինս չի կարողացել պատասխանել, քանի որ գտնվել է ինքնաթիռում: Ավելի ուշ Օբաման իր օգնականին հանձնարարել է զանգահարել Թրամփին, ում օգնականը` պատասխանելով զանգին, միայն խնդրել է ԱՄՆ նախկին առաջնորդին շնորհակալության խոսքեր փոխանցել ջերմ նամակի համար, որը Օբաման թողել էր Օվալաձև գրասենյակում: