Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին և ցավակցություն հայտնել Լոնդոնի կենտրոնում ահաբեկչության կապակցությամբ՝ տեղեկացնում է Reuters-ը:
Էրդողանը նաև նշել է, որ երկու երկրները ահաբեկչության դեմ պայքարում դաշնակիցներ են: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահը իր համերաշխությունն է հայտնել Բրիտանիային միջազգային հանրությանը և անվտանգությանը սպառնացող ահաբեկչության դեմ պայքարում: