ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգեց Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի վճարման ժամկետը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ, որով կարտադրի տարեկան շուրջ 10 մլն ճուտ։
«Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 500 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 150,4 մլն դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 22 աշխատատեղ110 հազ. դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց կանոնակարգել արտոնության տրամադրման գործընթացը և այն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում: