Այսօր վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի եռյակը գլխավորող թեկնածուները՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Վթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով։
Բացի Ն.Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան և այս պահին «Ելք» դաշինքը Վարդենիս քաղաքում շարունակում են քարոզարշավը: