Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Ադրբեջանական փողերի հետքերով. աննախադեպ կոռուպցիոն սկանդալ Եվրոպայի Խորհրդում. Tagesspiegel

Եվրոպայի Խորհուրդը ցնցել է կոռուպցիոն սկանդալ. իտալացի պատգամավորը միլիոնավոր եվրոներ է ստացել Ադրբեջանից, գրում է Կլաուդիա ֆոն Զալցենը Tagesspiegel գերմանական պարբերականում:

Եվրոպայի Խորհրդի պատմության ընթացքում ամենախոշոր սկանդալը ջրի երես դուրս չէր գա, եթե Միլանի բանկերից մեկը ուշադրություն չդարձներ կասկածելի փոխանցումների վրա: Ֆինանսական օպերացիաները, որոնցում վեցանիշ թվեր են եղել, իրականցվել են Բալթյան երկրների և Մարշալյան կղզիների բանկերով: Արդյունքում Միլանի դատախազությունը հետաքննություն է սկսել: Այն, ինչ պարզեցին քննիչները, պայթող ռումբի ազդեցություն ունեցավ: Ընկերությունը, որի համար նախատեսված էին փողերը, պաշտոնապես պատկանում էր ԵԽ իտալացի պատգամավորի կնոջը: 2012-2014թթ. Լուկա Վոլոնտեն ընդհանուր առմամբ ստացել է 2.39 միլիոն եվրո: Քննության տվյալներով՝ փողերը եկել են ավտորիտար Ադրբեջանից: 2017թ. ապրիլին Վոլոնտեն դատարանի առաջ կկանգնի՝ փողերի լվացման մեղադրանքով՝ գրում է հոդվածագիրը:

Հոդվածը փաստում է, որ վերջին տարիներին Ադրբեջանն առավելագույն ջանքեր է գործադրել, որպեսզի խուսափի ԵԽ-ի բացասական վճռից՝ երկրում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի հարցով: «Այսպիսով, ադրբեջանի խորհրդարանականները կարող էին տոնել ոչ մեծ հաղթանակ, երբ 2013-ին անսպասելի ձախողվեց գերմանացի Կրիստոֆեր Շտրեսերի զեկույցը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ: Վերջին տարիներին գնալով ավելի շատ փաստեր են խոսքում այն մասին, որ իրադարձությունների նման զարգացման գործում մեծ դերակատարում է ունեցել այդպես կոչված «խավիարային դիվանագիտությունը»,-գրում է հոդվածագիրը:

Բայց Վոլոնտեի պարագայում խոսքը միայն խավիարի և շքեղ գորգերի մասին չէ: Նախկին խորհրդարանականը խոստովանել է, որ ստացել է 2.39 միլիոն եվրո, բայց պնդում է, որ այդ գումարը կապ չունի ԵԽ-ում իր գործունեության հետ: Նրա խոսքով՝ այդ գումարը պարգևատրում է խորհրդակցության համար, որը նա մատուցել է ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովին:

Ինչպես պարզել է պարբերականը, ամեն ինչ սկսվել է 2011թ. հուլիսին Վոլոնտեի Բաքու այցելությունից հետո: Սուլեյմանովի հետ հանդիպումից հետո երկու պտգամավորները սերտ շփումներ են ունեցել, որից հետո Վոլոնտեն առաջարկել է Ադրբեջանի միջազգային իմիջը բարելավելու կոնցեպտ:

«2012թ. դեկտեմբերին Շտրեսեսրի զեկույցի քվեարկումից մի քանի շաբաթ առաջ Վոլոնտեն ադրբեջանցի լոբբիստ Մուսլիմ Մամադովին ուղղված նամակում մանրակրկտորեն բացատրել է, որ «ընկերները» պետք է խոսեն քննարկումներին: Վոլոնտեն դիմել է նաև իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտուին, որն այսօր ԵԽԽՎ-ի նախագահն է, և ցուցումներ է տվել՝ ինչպես պետք է քննադատել քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը» ,-ասվում է հոդվածում:

Զեկույցի տապալվելուց հետո Վոլոնտեն մտավախություններ է ունեցել, որ շահավետ ընկերության վերջը կարող է գալ: Եվ նա անսպասելիորեն դարձել է նոր բանաձևի նախաձեռնող, բայց մեկ օր անց հետ է վերցրել հայցը: «Քո յուրաքանչյուր ցանկություն ինձ համար հրաման է»,-գրել է նա Մամադովին: Բոլոր մնացած մանրամասները, ամենայն հավանականությամբ, քննարկվել են Բաքվում Սուլեյմանովի և ռուս պատգամավոր Ալեքսեյ Պուշկովի հետ անձնական հանդիպմանը՝ ասվում է հոդվածում:

Պատմությունը կարող էր այսքանով ավարտվել, եթե խոսք գնար մեկ պատգամավորի ենթադրյալ անօրինական գործողությունների մասին: Սակայն ԵԽ-ում գերմանական պատվիրակության տեղակալ Ֆրանկ Շվեբեն մտավախություն ունի, որ կոռուպցիայի ծավալը շատ մեծ է և չի սահմանափակվում միայն Վոլոնտեի գործողությամբ:

Tagesspiegel-ի տեղեկատվության համաձայն՝ Վոլոնտեի հետ կապված սկանդալը խոշոր խարդախության մի մասն է: Հոդվածում նշվում է նաև, որ ԵԽ-ում սկանդալի հետաքննությունը շատ դժվարությամբ է առաջ գնում: ԵԽԽՎ-ի նախագահը նույնիսկ փորձել է փոքրացնել սկանդալի նշանակությունը:

Եվ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ: «Այսօրվա դրությամբ ԵԽ-ում գոյություն ունի մի ամբողջական ցանց, որը ավտորիտար միտումներով պետությունները պահպանում է քննադատական գնահատականներից»,-կարծում է Շվաբեն: Օրինակ, հունվարին նպատակաուղղված խոչընդոտներ են ստեղծվել Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում