ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մարտի 22-ին Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է The Guardian պարբերականը:
Խմբավորման քարոզչությունն իրականացնող Amaq գործակալությունը հայտնել է, որ հարձակման համար պատասխանատու է խմբավորումը: Գործակալության հաղորդագրությունում հարձակումն իրականացնողին անվանել են «ԴԱԻՇ-ի մարտիկ»:
Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրվորվել՝ 40-ը: