Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վարչապետն անվստահություն հայտնեց ոստիկանապետին

Կառավարության մարտի 23-ի նիստում Կարեն Կարապետյանը ուշագրավ հորդոր է ուղղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վարչապետը ոստիկանապետին հորդորել է անձնական վերահսկողության տակ վերցնել Ճանապարհային ոստիկանությունը, ասելով, թե դրա գործունեության կապակցությամբ ավելացել են բողոքները:

Գուցե Կարեն Կարապետյանն ունի որոշակի վիճակագրություն, բայց, այսպես ասած, վիզուալ մակարդակում Ճանապարհային ոստիկանությունը կարծես թե չի ցուցաբերել առանձնակի «շեղումներ» վերջին շրջանի իր գործունեությունից: Իսկ այդ գործունեությունը, իհարկե, հարաբերական է, և կան թե նկատելի փոփոխություններ դրական իմաստով, թե նաև անարդյունավետ ծառայության և թերի աշխատանքի հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կառույցի համար «ավանդական»:

Ոստիկանապետին ուղղված Կարեն Կարապետյանի հորդորը ուշագրավ է նախընտրական իրավիճակի ֆոնին, հատկապես իշխանության ներսում առկա դասավորության և շահերի:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը թե ընտրությունից առաջ, թե նախընտրական շրջանում՝ մասնավորապես, ՕՐՕ դաշինքի հետ կապված Ջրառատի դեպքերից հետո, ակնարկել է բավական բացահայտ կերպով, որ իրավապահ կառույցները չեն գտնվում իր ենթակայության տակ, և դա խնդիրներ է ստեղծում փոփոխությունների հարցում արդյունավետության առումով: Թե ինչ արդյունք կլիներ այն դեպքում, երբ իրավապահ համակարգը լիներ վարչապետի ազդեցության գոտում՝ այլ հարց է: Սակայն այն, որ այդ ազդեցության բացակայությունն իսկապես խնդիր է վարչապետի համար՝ աներկբա է:

Իրավապահ համակարգը Սերժ Սարգսյանի ազդեցության գոտում է, և վարչապետի ակնարկը նաև վկայում է, որ նա չի զգում Սարգսյանի աջակցությունը կամ լիարժեք աջակցությունը փոփոխությունների հարցում: Խնդիրը, բնականաբար, հատկապես սուր է դառնում նախընտրական շրջանում, քանի որ այդ շրջանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք ներդաշնակ չեն Կարեն Կարապետյանի կերպարով առաջ մղվող փոփոխությունների գաղափարին: Այդ զարգացումներում նկատելի է նաև այն, որ իրավապահ համակարգը կարծես թե առանձնապես փութաջան չէ դրանք կանխարգելելու և թույլ չտալու գործում:

Այս համատեքստում էլ ոստիկանապետին Ճանապարհային ոստիկանության աշխատանքի առիթով ուղղված վարչապետի հորդորը ստանում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ՝ տողատակում ըստ էության ստանալով ոստիկանապետին ուղղված անվստահության ակնարկի երանգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում