Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարեն Կարապետյանով էլիտան փորձում է չընկնել իր կողմից ստեղծված ծուղակի մեջ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Ժնևի Webster համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը: Տնտեսագիտության պրոֆեսոր Ռուբեն Ինճիկյանը 30 տարի աշխատել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսում (UNCTAD):

– Պարոն Ինճիկյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ երկրի վիճակը շատ ծանր է գրեթե բոլոր ոլորտներում: Այս պայմաններում որո՞նք պետք է լինեն վարչապետի առաջին քայլերը իրավիճակը շտկելու համար: Նախընտրական խոստումներից մեկն այն է, որ շատ խոշոր ներդրումներ են լինելու առաջիկա տարում: Որքանո՞վ է դա իրատեսական՝ հաշվի առնելով, որ արտաքին ներդրումների առումով ևս ՀՀ-ում անկում է գրանցվում:

– Հայաստանը գտնվում է բավական բարդ վիճակում: Եկել է նոր վարչապետ, ով առաջադեմ և խելոք  է, և ես դրական հույսեր եմ կապում նրա հետ: Հայաստանի վիճակը հեշտ չէ, քանի որ մինչև հիմա կախված է դրսից եկող դրամական օգնությունից, որ մեր Սփյուռքը  հիմնականում Ռուսաստանից ուղարկում է Հայաստան, ներսում իրավիճակը կապված է տնտեսական կառույցների և մենաշնորհների հետ, և մրցակցության պակասը պայմանավորված է նաև մեր բանկային տոկոսների բարձր լինելով: Հայաստանը բավականին առաջ է գնացել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում: Ես քանի որ 2000-2008թթ. ղեկավարել եմ UNCTAD-ի էլեկտրոնային առևտրի ծրագիրը, կարող եմ ասել, որ Հայաստանը վերջին 15 տարվա ընթացքում բավականին առաջ է գնացել այս ասպարեզում, և ես հույսեր եմ կապում դրա հետ:

Ես ունեմ Հայաստանի զարգացման իմ առաջարկությունները, որը ներկայացրել եմ Հայաստան-2020-ի վերջին՝ 2005թ. կոնֆերանսի ժամանակ և հետո ներկայացրել եմ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե ինչպես պետք է Հայաստանը զարգացնի իր արտահանման ներուժը: Երկու խոսքով Հայաստանի զարգացման և արտահանման ռազմավարության  հիմնական իմ առաջարկություններն են. Հայաստանը պետք է սովորի արտադրել բարձր ինքնարժեք ունեցող թեթև ապրանքներ, որ կարելի է ուղարկել արտերկիր ինքնաթիռներով, և այն ամենը, ինչ կարելի է ուղարկել ինտերնետի միջոցով: Մենք ունենք փոխադրամիջոցի խնդիր, չունենք ելք դեպի ծով: Եվ ուրեմն պետք է ժամանակակից տեխնոլոգիական հեղափոխությունը օգտագործել որպես մեր նոր ներուժ:

Մենք պետք է արտադրենք մեծ հավելյալ արժեք ունեցող թեթև ապրանքներ, որն արդեն արվում է, դա և՛ ադամանդ տաշելու ու ոսկերչության բիզնեսն է,  և՛ որոշ փոքր հաստոցներ, որոնք Հայաստանը արտադրում է և կարող է արտադրել: Իհարկե, մենք ունենք և գյուղատնտեսության զարգացման ասպարեզ. մենք լուրջ կոնյակ արտահանող ենք: Բայց մենք պետք է շարունակենք նոր տեխնոլոգիաներ կիրառել գյուղատնտեսության մեջ: Կարևոր  է բարձրացնել արտադրողականությունը և, իհարկե, ինչպես ասացի, ստեղծել նոր արդյունաբերություն, որտեղ թեթև սարքավորումներ, ժամացույցներ, տեքստիլ և այլ ապրանքներ են արտադրվում:

– Իսկ որտեղի՞ց դրա համար դրամական միջոցներ:

– Դա է հիմնահարցը: Հարկավոր է իջեցնել վարկերի տոկոսները և զարգացնել ոչ բանկային ֆինանսավորումը: Իհարկե, որպեսզի անհրաժեշտ ներդրումները դրսից գան,  պահանջվում  է, որ մեր նոր ընտրություններից հետո կառավարությունը իր տնային աշխատանքը կատարի և այնպիսի կանոններ սահմանի, որտեղ հավասար լինեն բոլորը, մոնոպոլիաները վերանան, և բոլորը պետության կողմից տրված հավասար պայմանները ընդունեն:  Եվ պետությունը պետք է շատ լավ պայմաններ առաջարկի օտարերկրյա ներդրողներին, որ օրենքի հիման վրա գուցե սկզբից ազատի տուրքերից, ստեղծի ազատ գոտիներ և ամեն պայման Հայաստանում ներդրումը շահավետ և երկարատև դարձնելու համար։ Այդպիսով օտարերկրյա պետությունները հավատացին Սինգապուրին, Չինաստանին, Թայվանին և ուրիշ երկրների: Իհարկե, այնտեղ դեմոկրատիա չկար կամ չկա, բայց նրանց էլիտաները հայրենասեր դուրս եկան, մտածեցին իրենց երկրի զարգացման մասին։ Սա է մեր հետսովետական էլիտաների հիմնական հարցը, որի մեջ մտնում է Հայաստանի էլիտան: Ես  մեծ հույսեր եմ կապում ապագա վարչապետի հետ: Ես լսում եմ նրա ելույթները և  տեսնում եմ, որ նա, իրոք, տրամադրված է փոփոխություններ անել, և հույս ունեմ, որ նա կկարողանա, և նրա շրջապատը իրեն կհասկանա, կսատարի և թույլ կտա, որ նա այդ փոփոխությունները կատարի: Մեր ժողովուրդը բավական կրթված և տաղանդավոր ժողովուրդ է, և եթե այդ քաղաքական մեծ որոշումը կատարվի, բավական հայրենասիրություն կա և Հայաստանում ապրողերի, և սփյուռքահայերի մեջ, որ նրանք այդ փոփոխությունների իրագործումից հետո սկսեն երկիրը արագ զարգացնել:

Եվ նշածս առաջարկությունները, այսինքն՝ նոր տեխնոլոգիաները, տարբեր ծառայությունների վաճառքը ինտերնետով, թեթև և թանկ ապրանքների  արտահանումը, ժամանակակից  գյուղատնտեսությունը և տուրիզմի, առողջապահության և կրթության զարգացումը կարող է  ամեն տարի Հայաստանում տնտեսական աճը հասցնել 10 տոկոսից ավելիի: Դա կլինի այն հայկական հրաշքը, որ  մեր ժողովուրդը  կարող է իրականացնել։

– Իսկ այս վեց ամիսը բավարար չէ՞ր որոշակի առաջընթաց ապահովելու համար:

– Ես այս առաջարկությունները տասը տարուց ավելի է՝ անում եմ, և չեմ հոգնում անել: Փորձենք լինել լավատես, թույլ տանք այս ընտրությունները տեղի ունենան, գուցե այս ընտրությունները լինեն հոգեբանական մեծ փոփոխությունների սկիզբ: Իհարկե, եթե դա լինի իշխանություն պահելու և մոնոպոլիզացիայի փորձ, այդ ժամանակ Հայաստանի զարգացման պրոբլեմները ավելի կսրվեն, և լավատեսության աստիճանը Հայաստանի նկատմամբ կնվազի…

Բայց պետք է նշել, որ որոշ առաջխաղացում կա, ՏՏ ոլորտը և տուրիզմն առաջ են գնացել։ ՏՏ ոլորտը պետք է լինի ոչ թե 5 տոկոս, այլ հասնի 15-20 տոկոսի, և Հայաստանը պետք է ունենա  շատ ավելի էժան և հզոր ինտերնետ։ Ինտերնետի գինը Հայաստանում պետք է զգալիորեն իջնի։ Հիշեցի E-Caucasus կոնֆերանսը,  որ Վարդան Օսկանյանը որպես նախարար 2002 թվին  կազմակերպել էր Եվրախորհրդի աջակցությամբ, և որտեղ հարցրեցի, թե ինչպես կարելի է մենաշնորհ տալ կապի ասպարեզում։ Դրանից հետո այդ մենաշնորհը վերացավ, և այսօր որոշ մրցակցություն կա ՏՏ ծառայությունների առումով։ Դա քայլ էր ճիշտ ուղղությամբ։ Իհարկե, Հայաստանում պետք է վերացվեն մենաշնորհները, որոնք գտնվում են հատուկ վիճակում։ Դա, իհարկե, մեր պետության ամենամեծ սխալներից մեկն է և պետք է ուղղվի։ Երկիրը պետք է զարգացման ուղի բռնի, ոչ թե ընդունի կոռուպցիոն այդ սխեմաները, որոնք որոշ մարդկանց համար շատ շահավետ են, բայց իրենց պատճառով երկիրն է տուժում։ Պետք է կանգնեցնել այդ վիճակը, և այդ հիվանդությունը պետք է բուժվի։

Եթե մենք այս վերջին շանսն էլ չօգտագործենք տնտեսությունն առողջացնելու համար, հնարավո՞ր է երկիրը դեֆոլտի եզրին կանգնի։

– Ես տնտեսագետ եմ և, ինչպես ասացի, աշխատել եմ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսում մոտ 30 տարի։ Երբ ես՝ որպես երիտասարդ խորհրդային տնտեսագետ, սկսեցի աշխատել ՄԱԿ-ում, իմ առաջին աշխատանքը 1982 թվականի Մեքսիկայի դեֆոլտն էր։ Մենք ամեն տարի գրում էինք Առևտրի և զարգացման զեկուցագիր, որտեղ Լատինական Ամերիկայի  և այլ զարգացող երկրների դեֆոլտի և պարտքի հարցերն էինք շոշափում, և ես բավական ուսումնասիրել եմ այդ ոլորտը։ Երկրներն ընկնում են դեֆոլտների մեջ, հետո դուրս են գալիս, և դա համաշխարհային տնտեսության պատմության մեջ միշտ եղել է և կլինի։ Չի կարելի ասել, որ դրանից հետո երկիրն այլևս ֆինանսավորում չի ունենա, բայց պետք է ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա։ Դրա համար, իհարկե, երկրի զարգացման հիմնահարցերը լուծելով կհեռանանք դեֆոլտից։ Եթե մենք շարունակենք լինել մի խումբ մարդկանց անձնական շահերի իրականացման ասպարեզ, որտեղ նրանք կկարողանան շարունակել իրենց կոռուպցիոն սխեմաները, մենք կարող ենք հասնել դեֆոլտի։ Բայց մի մոռացեք, որ դեֆոլտը պաշտոնական արտաքին պետական պարտքի դեֆոլտ է։  Դա չի կանգնեցնի փոխառությունները, որոնք հանդիսանում են մեր երկրի ֆինանսավորման ավելի կարևոր աղբյուր, քան դրսից եկող պաշտոնական  փողերը։ Եթե Հայաստանը հիմա չսկսի զարգանալ այնպես, ինչպես ես հույս ունեմ, արտաքին պարտքի մեծացման հնարավորությունները կլինեն շատ փոքր, որովհետև համաշխարհային կապիտալի շուկաներում Հայաստանը չի կարողանա այդպիսի պարտքեր վերցնել, եթե իր տնտեսական վիճակը չլավանա։

Արդեն հիմա շատ վերլուծաբաններ նշում են, որ եթե ՀՀԿ-ն հաղթի առաջիկա ընտրություններում, ապա 2018 թվականից հետո վարչապետ Կարեն Կարապետյանին չեն թողնի այդ պաշտոնում։ Նման պարագայում ի՞նչ իրավիճակ կունենանք Հայաստանում։

– Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում  նշանակումը, բավական դրական քայլ է և ցույց է տալիս, որ մեր երկրի ղեկավարությունն ի վիճակի է ճիշտ որոշումներ ընդունել և նայել հեռուն։ Կարեն Կարապետյանի նշանակման մեջ ես տեսնում եմ մեր էլիտայի մի քայլ, որտեղ նրանք փորձում են իրենք էլ չընկնել իրենց կողմից ստեղծված ծուղակի մեջ և ունակ լիդերին հնարավորություն տալ երկիրը հանելու այս վիճակից։ Երկիրն այս վիճակից հանելը հնարավորություն կտա այդ նույն լիդերներին վաղը ավելի լավ պայմաններում հայտնվել։ Եթե էգոիզմը և կարճատեսությունը հաղթող լինեն, դա կլինի շատ ժամանակավոր հաղթանակ, կլինի պյուռոսյան հաղթանակ։ Այսինքն՝ իրականում կլինի մեծ պարտություն նաև իրենց համար, որովհետև երկիրը կարող է ընկնել ավելի խոր ճգնաժամի մեջ։ Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի մնալը շատ ավելի է բխում իրենց շահերից, քան ժողովրդի շահերից։ Գուցե նա լինի այն բարեփոխումներ իրականացնողը, որը երկիրը կհանի այս վիճակից։ Եթե նա այդ որոշումն ընդունել է, ուրեմն նա անհանգիստ է բոլորի, նաև իր ապագայի համար։ Իսկ եթե ընտրությունները այդպես իրականանան, և հետո ազատվեն Կարեն Կարապետյանից, դա կլինի, իմ կարծիքով, իրադարձությունների վատ սցենարը։

Պարոն Ինճիկյան, Դուք վերջին ամիսներին նկատո՞ւմ եք կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ իրական պայքար։ Ի վերջո, չպե՞տք է մեկը պատասխանատվության ենթարկվեր, որպեսզի  օրինակ լիներ, որ փոփոխություններ կլինեն։ Սփյուռքահայ գործարարներին ամենաշատ մտահոգող խնդիրներից մեկը հենց արդարադատության բացակայությունն է տնտեսության դաշտում։ Որովհետև «քցվելուց» հետո նրանք չեն կարողանում իրավական դաշտում իրենց իրավունքները պաշտպանել։

– Իհարկե, դա մեր երկրի, ինչպես բոլոր հետխորհրդային երկրների, կառավարման հիմնական խնդիրներից մեկն է։ Իմիջիայլոց, դա մեզ տարբերում է հարավարևելյան ասիական բյուրոկրատիաներից, որտեղ նույնպես ինչ-որ կուսակցություն կամ ուժ է շարունակում իշխել, բայց նրանք հասկացել են մի բան, որ եթե իրենք ժողովրդին դեմոկրատիա չեն տալիս, առնվազն զարգացման իրենց խոստումն են կատարում։ Կատարելով այդ խոստումը՝ նրանք ունակություն ունեն սովորելու աշխարհի ամենալավ փորձը, բերել իրենց երկիր ու կիրառել։ Դա նշանակում է, որ իրենց արդարադատության և բյուրոկրատական համակարգերում նրանք այնպիսի հայեցակարգ են դնում, որ օտարերկրյա ներդրողը երբ գա, տեսնի նույն լավ պայմանները, որոնք տեսնում է իր զարգացած երկրում։ Այդ պատճառով է ներդրողը մնում, այդ պատճառով է, որ Չինաստանում այդքան արտադրություններ են ստեղծվել։ Մենք էլ ենք ասիական երկիր, և ես կոչ եմ անում, որ եթե չենք կարողանում եվրոպացի լինել Ասիայում, ուրեմն թող գոնե վերցնենք հարավարևելյան Ասիայի երկրների օրինակը և փորձենք կիրառել Հայաստանում, այլ ոչ թե վերցնենք ամենավատ կոռուպցիոն խնդիրներ ունեցող հետխորհրդային երկրների օրինակը։ Եթե Ռուսաստանի պես երկրում նույնպես կան այդպիսի խնդիրներ, բայց այդ երկիրն ունի ավելի շատ ռեսուրսներ ու տարածք, ինչը նրան թույլ է տալիս, որ խնդիրներն այդքան սուր չդրվեն, ապա Հայաստանի պես փոքր երկրում եթե դա տեղի է ունենում, Հայաստանը չի կարողանում զարգանալ։ Դա նույնպես պետք է լինի նոր կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը, որը պետք է արագ լուծվի։ Դա ինչ-որ չափով կարողացան անել վրացիները, գուցե վրացական փորձը նույնպես կիրառվի Հայաստանում։ Այստեղ կա մի մեծ փիլիսոփայական, հոգեբանական հարց. մեր երկրներում կոռուպցիան մասսայական մշակույթ է։ Մեր երկրում բոլոր մարդիկ նորմալ են համարում, որ երբ իրենց հարցն են լուծում, պետք է մեկին մի բան տան, որ այդ հարցը լուծեն։ Բոլորը Հայաստանում ձեզ կասեն, որ դա նորմալ է, կյանքի մաս է կազմում։ Շվեյցարիայում դա նորմալ չի, ես չեմ կարող շվեյցարացի ոստիկանին ինչ-որ բան տալ, որպեսզի նա ինձ չպատժի։ Մեզ համար դա փող վաստակելու միջոց է։ Կոռուպցիան Հայաստանի մշակույթի մաս է կազմում։ Մենք, լինելով կռուպցիոն սխեմաներով ապրող ժողովուրդներ, սատարում ենք դրան բարձր մակարդակով։ Ուրեմն մենք պետք է ինքներս մեզ նայենք հայելու մեջ և ասենք, որ մենք էլ պետք է փոխենք մեր մոտեցումը։ Իհարկե, ազդակը պետք է վերևից գա, որպեսզի այդ դիսցիպլինան դրվի մեր բյուրոկրատիայի վրա, որ նրանք իսկապես սկսեն վախենալ դա անել։ Մյուս կողմից՝ մենք էլ չպետք է գնանք նրանց առաջարկենք դա անել՝ մեր հարցերը լուծելու համար։ Պետք է հասկանանք, որ պետք է խաղի կանոնները փոխվեն, որպեսզի դառնանք զարգացած երկիր։ Այո՛, որոշ մարդիկ պետք է պատժվեն։ Բայց մշակութային հեղափոխությունը պետք է տեղի ունենա մեր բոլորիս մտքերում։

Դուք նշեցիք, որ Հայաստանի տնտեսական իրավիճակը երկու ուղղություններով պետք է զարգացնել, ու եթե դրանք գերակշռող չլինեն կառավարության ծրագրերում, ի՞նչ է սպասվում ՀՀ տնտեսությանը ԵՏՄ կազմում՝ հաշվի առնելով, որ շատ փորձագետներ փաստում են, որ Հայաստանը ձախողումներ ունեցավ հենց ԵՏՄ անդամակցությունից հետո։

– Երկու տարի առաջ Երևանում ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ֆորումի ժամանակ տնտեսական դիվանագիտություն և տնտեսական ինտեգրացիա թեմայով ելույթ ունեցա։ Ես նշեցի՝ այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, դա ունի մեծ դրական կողմ։ Եթե որպես փոքր տնտեսություն մենք կարողանանք հաջողություն ունենալ այս մոդելում, այսինքն՝ բարդ տնտեսություն զարգացնելու հարցում, ապա մենք կարող ենք դառնալ պլատֆորմ, որտեղից շատ բիզնես և ֆինանսական ծառայություններ կարող են տրամադրվել ԵՏՄ երկրներին։ Մենք դառնում ենք ավելի մեծ լողավազանի մի մաս, մոտ 180-200 մլն-անոց շուկայի։ Պետք է տեսնել ԵՏՄ անդամակցության դրական կողմերը։ Իհարկե, սկզբում երբ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, տեղի ունեցավ ռուբլու անկում, միաժամանակ դոլարի նկատմամբ դրամի այդպիսի անկում տեղի չունեցավ։ Դա հայ արտահանողներին դրեց շատ ավելի դժվար իրավիճակի մեջ, քանի որ նրանք շարունակում էին տարբեր սեգմենտներում իրենց շուկայի մասը պահել, բայց ֆինանսական կորուստներ էին ունենում՝ կապված ռուբլու գնի հետ։ Դա, իհարկե, մեծ ռիսկերից մեկն է, բայց քանի որ Ռուսաստանը բավական մեծ և զարգացած տնտեսություն ունի, և Հայաստանը կարող է IT և այլ տեսակի ավելի շատ ծառայություններ, ինչպես և ապրանքներ վաճառել այդ շուկայում, ես այստեղ տեսնում եմ բավական մեծ հեռանկարներ։ Միաժամանակ, Հայաստանը պետք է մյուս աշխարհագրական գոտիներում ակտիվ լինի, եթե դա համապատասխանում է մեր ապագա արտահանման ռազմավարությունների ծրագրին։ Այսինքն՝ այդ երկրները կարող են լինել մեր ծառայությունները գնող երկրներ, ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ-ը, որը ՏՏ ընկերությունների միջև կապերի հետևանքով թույլ է տալիս այդ սեկտորի բավական մեծ աճ ունենալ Հայաստանում։ Այն հանգամանքը, որ մենք արդեն ունենք Microsoft-ի և մյուս մեծ ընկերությունների գրասենյակներ՝ իրենց աշխատակիցներով, բավական դրական նշանակություն ունի։ Իհարկե, նաև Ռուսաստանում կա Microsoft, բայց կարելի է այսպիսի եռանկյուններ անել, և մեծ ընկերությունները Հայաստանից կարող են որոշ ծառայություններ վաճառել ԵՏՄ երկրներում։ Այսինքն՝ մենք կարող ենք տարբեր ձևերով զանազան  զարգացման ծրագրերում ընդգրկվել։

Բացի այդ, Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի Մետաքսի ճանապարհներից գոնե մեկը անցնի Իրանից Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, դեպի Եվրոպա, որովհետև, որքան հասկանում եմ, այդ ուղիներից մեկն անցնելու է Իրանից Ադրբեջան, ապա Ռուսաստան։ Այդ իմաստով Ադրբեջանը շատ ուժեղ մրցակցում է մեզ հետ։ Դա չի նշանակում, որ մենք պետք է մեր աշխատանքը չկատարենք։ «Մետաքսի ճանապարհը» գալիս է ոչ միայն Չինաստանից, պետք է հասկանանք, որ ապագա ճանապարհները կգան նաև Հնդկաստանից, ուրեմն այն ապրանքները, որոնք կհասնեն Իրանի հարավային սահմաններին, կարող են Իրանով Եվրոպա հասնել ժամանակակից երկաթգծերով։ Սա նշանակում է, որ երկաթգծերի զարգացման հեղափոխություն նույնպես կլինի։ Այդ համաշխարհային միտումներից պետք է քաղել նոր տեխնոլոգիաների զարգացման, 4-րդ ինդուստրիալ հեղափոխության պտուղները: Սակայն  կա վտանգ, որ Հայաստանն ունենալով բավականին շատ տաղանդավոր երիտասարդներ՝ կարող է այս առաջընթացից դուրս ընկնել իր դեռ թույլ  կառավարման, կազմակերպվածության, հետամնաց կոռուպցիոն սխեմաների ու թանկ ֆինանսների պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում