Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սփյուռքի հետ համատեղ համագործակցության մասին հրաման ստորագրվեց երեք նախարարությունների միջև

ՀՀ սփյուռքի նախարարությունը ներկայացրեց մի շարք կառույցների հետ համագործակցության արդյունքում հրատարակված գրքերը: Միաժամանակ, Սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու և մշակութային համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև համատեղ առողջապահական խնդիրների իրագործելու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ համատեղ հ րամաններ ստորագրեց:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց նախարարությունների հետ համագործակցությունը Սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում:

«Ինչպես հիշում եք, հանրապետության վարչապետը հանձնարարություն էր տվել, որպեսզի Սփյուռքի ներուժը օգտագործելու նպատակով կարողանանք համագործակցել և գտնել հնարավորություններ ու եզրերը, որոնց համաձայն կարելի է տարբեր նախարարությունների հետ անցկացնել միջոցառումներ:  Այդ իսկ պատճառով երեք նախարարներով, նաև Կրթության և գիտության նախարարի հետ միասին որոշում կայացվեց համատեղ  հրամաններ ստորագրել, որպեսզի ստեղծվեն   համապատասխան աշխատանքի խմբեր, որոնք կհետևեն Հայաստանում և Սփյուռքում իրականացվելիք միջոցառումների կատարմանը:  Հայապահպանության գլխավոր զենքը հատկապես Սփյուռքում հայ մշակույթն է, որը պետք ոչ միայն պահպանենք ու զարգացնենք, այլև հայ երիտասարդությանը լցնենք մշակույթով, որպեսզի նրանք հայ մնան»,- Հրանուշ Հակոբյանը:

Մշակույթի նախարարի խոսքով՝ շատ շուտով արդեն իսկ կներկայացվեն համատեղ ծրագրերի արդյունքները:

«Մենք պարզապես իրավունք չունենք չօգտագործելու Սփյուռքի ներուժը և օգտագործելու  տարբեր առումներով: Անչափ կարևոր եմ համարում այս համատեղ հրամանը, քանի որ այն արդեն իսկ  նշանակում է կոնկրետ գործողությունների ծրագիր, պատասխանատուներ և  ժամկետներ: Մոտ ապագայում՝ մի քանի ամիս հետո, մենք կարձանագրենք մեր սկսած գործողությունների արդյունքներն ու հաջողությունները. ինչու հաջողություններ,  որովհետև արդեն իսկ ունենք շատ հստակ պայմանավորվածություններ Սփյուռքի մշակույթի գործիչների հետ»,-ընդգծեց Արմեն Ամիրյանը:

Լևոն Ալթունյանը նույնպես կարևորեց համատեղ ստորագրված հրամանը՝ նշելով, որ այն նպաստելու է բժշկության ոլորտի հետագա զարգացմանը:

«Բոլորս գիտենք, և գաղտնիք չէ, որ անկախության բոլոր տարիներին օգտագործել  ենք սփյուռքահայ բժիշկների ներուժը  առողջապահության բոլոր ինստիտուտներում տարբեր ուղղություններով: Ժամանակն է ոչ միայն անդրադառնալ հայ հանճարների ներուժին և նրանց ներդրմանը հայ անկախության, հայ բժշկության մեջ, բայց նաև ստեղծել աշխատատեղեր շարքային  բժիշկների, բուժակների համար:  Այս առումով  համագործակցությունը սկիզբ կդնի շարունակական և համակարգված աշխատանքի»,-եզրափակեց Առողջապահության նախարարը:

Ներկայացված աշխատությունները մշակվել էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, լեզվի ինստիտուտի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ԵՊՀ արևելագիտության  ֆակուլտետի և այլ կառույցների պրոֆեսորների և ակադեմիկոսների կողմից: Ցանկը ներառում էր «Գրական արևմտահայերենի ուսումնասիրության պատմություն», «Գրաբարի ներկայացում համընդհանուր ցանցային լեզվի բառարանային համակարգում», «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարական-քաղաքական դիսկուրսում» և այլ աշխատություններ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում