Wednesday, 24 04 2024
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը

Չփորձե՛ք մեզ «Սասնա ծռերի» հետ համեմատել. Սամվել Բաբայանի ձերբակալությունը խորքային պատճառ ունի

«ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս  Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական ակտ է պետության կողմից»,- այս ամեն ինչն ավելի խոր արմատներ ունի,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Սմբատ Հակոբյանը:

Ս. Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Բաբայանի ձերբակալման պատճառն այն է, որ նա ջատագովն է այն մտքի, որ որևէ մեկը իրավունք չունի հողերի հանձնելու մասին անգամ մտածելու, և որ դրանք հայի արյունով ազատագրված տարածքներ են, ոչ թե գրավյալ:

«Ո՞վ չգիտի, որ Սամվել Բաբայանը հանցագործ չէ, ո՞վ չգիտի, որ Սամվել Բաբայանը իր ժողովրդի, իր պետականության դեմ զենք չի բարձրացնի:

Իշխանությունը փոխանակ այս հերթական ապօրինի ձերբակալություններին գնալու, թող բարեփոխումների գնա»,- նշեց Ս. Հակոբյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը բավականին կոշտ հռետորաբանություն էր ընտրել վերջին շրջանում, նույնիսկ արյունահեղությունը չէր բացառում, Սմբատ Հակոբյանը հստակեցրեց. «Չէ՛, արյունահեղություն միտքը վերագրում են Սամվել Բաբայանին, բայց նրա միտքը իրականում սա էր՝ մի՛ տարեք մեզ արյունահեղության: Նա չէր ասում՝ ես գնում եմ արյունահեղության, ասում էր՝ մի՛ ստիպեք, որ մենք մեղք գործենք:

Ես և իմ համախոհները, նաև Սամվել Բաբայանը չենք ցանկանում, որ մի հայ մարդու արյուն կաթի: Մենք դեմն ենք, որ հայը հայի վրա զենք բարձրացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում