Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկվել է Հայաստանում ՄՏԿ-ի ստեղծման հնարավորությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետ Եվգենի Կորչևոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը մեր մոտավոր հաշվարկով կծածկի միջին և խոշոր ֆերմերների գյուղտեխնիկայի պահանջարկը, իսկ փոքր ֆերմերներին ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով ապահովելու և համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով մենք մտադիր ենք ստեղծել մեքենա-տրակտորային կայան», – նշել է նախարար Իգնատի Առաքելյան:

Նախարարը նաև հավելել է, որ ռուսական կողմի հետ համատեղ ՄՏԿ-ի ստեղծման հարցն արդեն իսկ քննարկվել է ռուսական կողմի հետ մի շարք հանդիպումների ընթացքում, այդ թվում` նաև ՌԴ-ից Հայաստան ժամանած գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության ղեկավար Եվգենի Կորչևոյը իր հերթին կարևորել է հնարավորինս սեղմ ժամկետներում ՄՏԿ-ի ստեղծման հարցը, որպեսզի ընթացիկ տարվա ընթացքում այն գործարկվի: Միաժամանակ նա ընդգծել է ռուսական կողմի պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել կայանի ստեղծման հարցում:

Եվգենի Կորչևոյը հավելել է, որ ՄՏԿ-ի ստեղծման գործընթացն իրականացնելիս հարկավոր է հստակեցնել բոլոր խնդիրները, ճիշտ կազմակերպել մենեջմենթը` ծառայությունների մատուցման բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ռուսական կողմն առաջարկել է մշակել և ստորագրել ճանապարհային քարտեզ, որում կընդգրկվեն նախատեսվող համատեղ միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը, քննարկվել են ՄՏԿ ֆինանսավորման և գործունեության կազմակերպման հնարավոր տարբերակները:

Ռուսաստանյան պատվիրակության կողմից առաջարկություն է հնչել նաև կազմակերպել ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՄՏԿ-ի մասնագետների այցը Ռուսաստան` տեղում ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և կից սարքավորումներին ծանոթանալու նպատակով:

Քննարկվել է նաև համատեղ ջանքերով և ֆինանսավորմամբ փոքր ՄՏԿ-ների ստեղծման հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում