ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանած անձը վիրավոր է և ձերբակալվել է: Նա գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Կիևի ոստիկանապետ Անդրեյ Կրիշչենկոյին:
«Մարդասպանը հսկողության տակ է, նրան առաջին բուժօգնություն է տրամադրվում»,-ասել է Կրիշչենկոն:
Կիևում որոնում են հանցագործության հավանական մասնակիցներին: Նշվում է նաև, որ Վորոնենկովը սպանության պահին եղել է թիկնապահի հետ, որը հասցրել է վիրավորել կրակողին:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորը սպանվել է Կիևի կենտրոնում մարտի 23-ի ցերեկը: