54-ամյա դերասան Թոմ Կրուզը սիրահարվել է Վանեսա Կիրբիին, որի հետ նկարահանվել է «Առաքելությունն անիրականանալի է-6» (Mission: Impossible 6) ֆիլմում: Այս մասին հաղորդում է InTouch Weekly պարբերականը:
Հոլիվուդյան դերասանը, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է, 28-ամյա Վանեսային հրավիրել է մասնակցել «Առաքելությունն անիրականանալի է-6»-ի նկարահանումներին «Թագ» սերիալում նրա դերակատարումից անմիջապես հետո: Այստեղ դրերասանուհին մարմնավորել է Մարգարետ արքայադստերը:
Հիշեցնենք, որ դերասանը լուրջ հարաբերություններ չի ունեցել 5 տարի առաջ դերասանուհի Քեթի Հոլմսից բաժանվելուց ի վեր: Ոմանք կարծում են, որ Վանեսան կարող է դառնալ Թոմ Կրուզի 4-րդ կինը: