Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները ներկայում դադարի ռեժիմում են գտնվում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում մեզ մոտ հիմա սպասողական վիճակի դադար է»,-ասել է նախարարը Գլխավոր շտաբի ակադեմիայում ելույթի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ վերջերս Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գլխավոր շտաբերի հրամանատարների մակարդակում կայացել է «ոչ մեկ հանդիպում»:
«Շփումներ են եղել նաև այլ մակարդակի վրա այն բանի վերաբերյալ, թե ինչպես մենք պետք է խուսափենք Սիրիայում ռազմական միջադեպերից»,- նշել է նա:»