Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ, դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, պատասխանատուներին հանձնարարեց «կոշտ» հետևել ճանապարհաշինության խոշոր ծրագրերի իրականացմանը:
Կառավարության նիստից հետո, անդրադառնալով վարչապետի կոշտ գնահատականներին՝ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ դրանք Հյուսիս-հարավ ճանապարհի կամուրջների շինարարությանն էին վերաբերվում:
Նա շեշտեց, որ այնտեղ որոշակի անհարմարություններ իրոք կան, բայց դա մեծ ենակառուցվածքային ծրագիր է, ուստի անհարմարություններն անխուսափելի են:
Հիշեցնենք՝ վարչապետը մասնավորապես նշել էր. «Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա, հինգ անց կես սաղ պերեկուռ են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որևիցե աշխատանք չի կատարվում: Նախ և առաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս անել: Շատ կոշտ մարզպետներին, բոլորին իրենց տարածքներում, կոշտ, չափազանց կոշտ, քանի անգամ ա գնում եմ, հատուկ նայում եմ, ինն անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց պայմանագիրն էնպես արեք, որ մենք կարողանանք հետևենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: