Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլուն հայտարարել է, որ Անկարայում ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովին կանչել են գերատեսչություն: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
Մյուֆթյուօղլուն լուրջ անհանգստություն է հայտնել սիրիական տարածքում հրաձգության հետևանքով թուրք զինվորի մահվան կապակցությամբ:
«Նախօրեին մեր զինվորն է զոհվել դիպուկահարի գործողությունների հետևանքով: Հրաձգությունը Սիրիայի տարածքից է եղել, որտեղ կրակի դադարեցման վերահսկողությունը և ռեժիմի կատարումը ստանձնել է Ռուսասատանը»,-հայտարարել է նա: