ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը հրավիրեց Ճանապարհային ոստիկանության հետ կապված խնդիրների վրա: «Պարոն Գասպարյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ վերջին ժամանակներս Ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են»,- կառավարության նիստում նշել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը Վլադիմիր Գասպարյանին հորդորել է ոլորտը վերցնել սեփական հսկողության ներքո: