Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Սերժ Սարգսյանի «կարմիր քարտը» իր նախկին, ներկա և «ապագա» վարչապետներին

Նախընտրական մրցավազքի շրջանակներում ՀՀԿ քարոզչությունն իրականացնող Կարեն Կարապետյանը Արարատի մարզ այցելությանը վաղուց էր պատրաստվում և, ինչպես նշում էին ԶԼՄ-ները, բավականին հիմնավոր: Ի վերջո, այս մարզը նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի կալվածքն է, և գործող վարչապետը պատրաստվում էր նրան իր իսկ կալվածքում ցույց տալ, որ նա այլևս նախկին է՝ բոլոր առումներով: Տրամաբանական է, որ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին պետք է պատրաստվեր ինչ-որ բաներ հասկացնել «պղտոր առվակին»: Բայց երեկվա անցուդարձից պարզ դարձավ, որ թե՛ նախկին և թե՛ ներկա վարչապետներն ընդամենը դերակատարներ են և առավելագույնը, որ հանրապետության մակարդակով ընթացող հիմնական զարգացումներում կարող են անել, այդ զարգացումներին ֆիզիկապես մասնակցելն է, ոչ ավելին:

Արտաշատում գործող վարչապետին ընդունեցին, մեղմ ասած, վատ: Բայց պարզ տրամաբանությամբ այդ ընդունելության, առավել ևս՝ վատի հետ նախկին վարչապետը էական կապ չուներ: Ընդունված կարգի համաձայն՝ նման մակարդակի հանդիպումներում մարզպետի հանձնարարությամբ յուրաքանչյուր գյուղապետ ըստ անհրաժեշտության ապահովում է 5-10 «խելքը գլխին» մասնակցի ներկայություն՝ հավելած դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների և մյուս պետական ձեռնարկությունների, մարզի գործարարների, աշխատակազմերի, մարզպետարանի փոքրիշատե հասկացող աշխատակիցների մասնակցությունը, որ ամենամեղմ հաշվարկներով՝ պետք է կազմեր մի քանի հազար:

Արտաշատում Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը մարզպետարանին կից հրապարակում հազիվ հազար մարդ լիներ: Տրամաբանորեն մասնակիցները պետք է ներկայացնեին հիմնականում «մարզի էլիտան», մտավորական հատվածը: Միայն 600-700 հոգի գյուղապետերը, տեղակալները, դպրոցների տնօրեններն ու մարզպետարանի աշխատակիցներն են: Սակայն միջոցառման առաջին իսկ վայրկյաններից հասկացվեց, որ վարչապետն ու ժողովուրդը չեն լսում միմյանց: Այնքան, որ խոսքն սկսելուց անմիջապես հետո վարչապետը «ստիպված եղավ հանդիսատեսից թույլտվություն խնդրել» խոսքը շարունակելու համար:

Այդուհանդերձ, մինչև վերջ էլ լսարանն ու վարչապետը անհաղորդ մնացին միմյանց: Այնպես չէր, որ մի քանիսը միտումնավոր փորձում էին խանգարել, անհաճո հարցեր տալ (չնայած նման հարցեր էլ հնչեցին), ինչ-որ բան ցույց տալ, ապացուցել: Ամենևին: Տպավորություն էր, որ հանդիպումն այնպես չի կազմակերպվել, իսկ ավելի ճիշտ՝ կազմակերպվել է բոլորովին այլ սցենարով: Այնպես, որ վարչապետը խիստ, չթաքցրած նեղացածությամբ շտապ հեռացավ Արտաշատից՝ իր ելույթից հետո «ի սրտե» խոսք ու զրույցի չբռնվելով իր ժողովրդի հետ, ինչը վերջին օրերին բավականին ցուցադրական անում է:

Բնականաբար, նա նման նեղացած վերաբերմունք չէր կարող դրսևորել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ, որն իրականում նրա հակառակորդն է: Հետևաբար նեղացածության հասցեն պետք է այլ ուղղությամբ փնտրել: Մարզպետը երբեք չէր համարձակվի նման ինքնագործունեության գնալ: Հետևաբար հրահանգն իջեցվել էր ավելի բարձր մակարդակից: Ինչո՞ւ, ո՞րն էր նպատակը: Իսկ նպատակը շատ պարզ է: Այսկերպ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետին հստակ հասկացնել տվեց, որ չափից ավելի է ոգևորվել: Արտաշատից ընդամենը մեկ ժամ առաջ Մասիսում, դրանից առաջ էլ հանրապետության այլ վայրերում կայացած հանդիպումների ընթացքում արդեն բարձրաձայնվում էր, որ ժողովուրդը որպես ՀՀԿ առաջնորդ տեսնում է Կարեն Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության վաղվա օրը տեսնում է միայն նրա հետ:

Սերժ Սարգսյանը վարչապետին Արտաշատում «սառը ցնցուղի» տվեց, որ վերջինս թյուրիմացության մեջ չհայտնվի՝ լուրջ ընդունելով այդ ամենը: ՀՀԿ և ՀՀ առաջնորդն առայժմ ու առաջիկայում մեկն է` Սերժ Սարգսյանը: Արտաշատով նա Կարեն Կարապետյանին հասկացնել տվեց, որ ցանկացած պահի, ցանկացած վայրում նա կարող է արժանանալ նման ընդունելության, ու եթե այլ վայրերում այլ ընդունելության է արժանանում՝ դա իր շնորհքը չէ:

Արտաշատյան դեպքերը երկսայր էին: Այստեղ նա մեսիջներ հղեց նաև մարզի կալվածատեր Հովիկ Աբրահամյանին՝ վերջինիս հասկացնել տալով, որ իր իսկ տարածքում զարգացումներ են ընթանում (գուցե նույնիսկ միայն առաջին հայացքից Աբրահամյանի օգտին), որին ինքը և՛ տեղյակ չէ, և՛ մասնակից չէ, և՛ դրանց վրա որևէ կերպ ազդել չի կարող: Դրանով իսկ նա երկու վարչապետներին ցույց տվեց, որ վերջիններիս շարժերի թելերը իր ձեռքում են:

Ընդամենը երկու օր առաջ էլ ճիշտ նման զարգացումներ տեղի ունեցան Սյունիքի մարզում, երբ ժողովուրդը շատ վատ ընդունեց ազգի փրկիչ Գագիկ Ծառուկյանին: Այնքան, որ վերջինս դժգոհեց, թե մարզպետը վատ հարցեր է սովորեցրել, որ տան իրեն: Մարզպետն այստեղ կապ չունի: Տիգրան Մուկուչյանի կողմից Ծառուկյանին արած զգուշացումից հետո Սերժ Սարգսյանը ստիպված էր իր հերթական վարչապետացուին Սյունիքում «կազմակերպված ընդունելությամբ» հասկացնել, որ չափերն անցել է, և այսուհետ իր համար նախատեսված շրջանակներում «չտեղավորվելու» դեպքում «ամենուր կարժանանա Սյունիքի»: Որից հետո, ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղն ընկավ:

Այնպես որ, Արտաշատի դեպքերը անսպասելի չէին, դրանք շարունակությունն էին Սյունիքի զարգացումների: Դրսում հարցերը լուծելուց հետո Սերժ Սարգսյանը կենտրոնանում է ներքին զարգացումների վրա և անմիջապես կարմիր քարտ ցույց տալիս իր թե՛ նախկին, թե՛ գործող և թե՛ թեկուզ մի քանի ամսով գործելու ցանկություն դրսևորող վարչապետներին ու վարչապետացուին: Եվ դա անում է հանուն ապահով Հայաստանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում