Մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ Է կատարել Բիրմինգեմ քաղաքում, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Անցած գիշեր իրավակարգի ուժերը գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղ վարձույթով վերցրել են այն ավտոմեքենան, որն օգտագործվել Էր Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչությունն իրականացնելիս:
Daily Express թերթի տվյալներով՝ տասնյակ զինված սպաներ փակել են Հագլի փողոցը Բրիմինգեմի հարավ-արևմուտքում: Ոստիկանությունը շարունակաբար խորհուրդ Էր տալիս քաղաքի բնակիչներին՝ չհայտնվել այդ շրջանում:
Ինչպես հրատարակությանը հայտնել Է Ուեսթ Միդլենսի (կոմսություն Անգլիայի արևմուտքում) ոստիկանության ներկայացուցիչը, «անցկացվում Է ոստիկանական գործողություն, այս փուլում այլ մանրամասներ չեն ներայացվելու»: Մարտի 23-ի առավոտյան Հագլի փողոցը վերաբացվել Է երթևեկույթան համար:
Հիշեցնենք, որ Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել Է հինգ մարդ, այդ թվում՝ հարձակվողը, ավելի քան 40-ը վիրավորվել են: