Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել քննարկումը՝ միջուկային ներուժը կրճատելու հարցով: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
«Մենք պատրաստ ենք քննարկել միջուկային ներուժի հետագա կրճատման հնարավորությունները, բայց հաշվի առնելով բոլոր գործոնները, այլ ոչ միայն ռազմավարական սպառազինության քանակը»,-հայտարարել է Լավրովը Գլխավոր շտաբի ակադեմիայում ելույթի ժամանակ:
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ դեռևս չի եկել միջուկային զենքն ամբողջությամբ արգելելու ժամանակը: