««Ելք»-ը միակ դաշինքն է, որ իշխանություններին իրական մարտահրավեր է նետել: Միակ դաշինքն է, որ Հայաստաում կարող է փոփոխություններ բերել, միակ դաշինքն է, որ ռեալիստական ծրագիր է ներկայացրել և այնպիսի բաներ չի ասում, որոնք հնարավոր չլինի կյանքի կոչել:
«Ելք» դաշինքն այն ուժն է, որն ունի և քաղաքական և մարդկային և ինտելեկտուալ պոտենցիալ՝ ՀՀ-ում ստանձնելու իշխանություն:
«Ելք» միակ ուժն է, որ բացառում է կոալիցիան ՀՀԿ-ի հետ»,- այս մասին այսօր նախընտրկան քարոզչության ընթացքում, Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ԼՀԿ առաջնորդ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: