Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական գիտելիք չունենալու վկայություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան  Սարո Սարոյանը։

Պարոն Սարոյան, Դուք կողմնակից եք առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու տարբերակին։ Մամուլում վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում է հետընտրական գործընթացների հնարավորությունը։ Նման զարգացումներ Ձեզ համար տեսանելի՞ են։

– Կարևոր հարցն այն է,  թե ինչ-որ էական քայլեր անողն ով է լինելու։ Ես այդ սուբյեկտին չեմ տեսնում։ Հայաստանում կուսակցությունները երբեք նման խնդիր չեն կարողացել լուծել, և առաջիկայում էլ հնարավոր չէ, որ իրենք դառնան այն սուբյեկտը, որը հետընտրական գործընթացների ժամանակ կարող է ձեր պատկերացրած լուծմանը հանգեցնել։ Եթե նշեք, թե հետընտրական զարգացումների վերջնանպատակը, ըստ ձեզ, որն է լինելու՝ առավել կմանրամասնեմ խոսքս։

– Երկրում իշխանափոխություն իրականացնելը։

– Կուսակցությունները իշխանափոխություն չեն կարող իրականացնել, նրանք վարչախմբի տապալմանը չեն կարող հասնել, քանի որ ընտրական գործընթացին մասնակցող այդ միավորները նման խնդրի լուծման համար համապատասխան սուբյեկտային վարք պետք է կարողանան ցուցաբերել։ Կուսակցությունների դեպքում չկան այն նախադրյալները, որոնք ինձ համար հիմք կդառնային այլ եզրահանգման գալու։

– Վերջին շրջանում առավել ակտիվ քննարկումներ են տարվում ՕՐՕ դաշինքի մասով…

– Ես կանխեմ ձեր հարցը։ Այդ անուններն ինձ ոչինչ չեն ասում։ Մանրանալ՝ Դաշնակցություն, ՀԱԿ, ՕՐՕ, «Ելք» կամ որևէ այլ միավոր՝  միևնույն է, ոչինչ չի ստացվի։ Երբ ասում եմ՝ չեն կարող, նշանակում է՝ բոլորն էլ չեն կարող։

Իսկ Սամվել Բաբայանի ձերբակալությունն արդյո՞ք վկայությունը չէ այն բանի, որ ինչոր կարող անձիք այնուամենայնիվ կան ներկա վարչախմբի ընդդիմախոսների շրջանում։

– Ոչ, դրա վկայությունը չէ։ Սամվել Բաբայանը, մյուս գեներալները, հրամանատարները ովքեր հիմա ընդդիմադիր որևէ շրջանակի մեջ են մտել ու քաղաքականությամբ են զբաղվում, նրանք չունեն քաղաքական համապատասխան գիտելիք ու կարողություններ։ Հենց միայն Սամվել Բաբայանի ձերբակալությունը դրա վկայությունն է։ Կարողությունը հենց նա է, որ քաղաքական խնդիր ես դնում քո առջև և կարողանում ես լուծել այն։ Եթե ինչ-որ գործնական ծրագիր ես կազմել, բայց վարչախմբից անգամ մտադրությունցդ չես կարող թաքցնել, ապա դա անլուրջ է։ Վարչախումբը եթե անգամ «Իգլա» զենիթահրթիռային համալիր, Տ-72 տանկ կամ այլ զինատեսակ չգտի տանը, ապա առանց պատրվակի բերման կենթարկի ցանկացածին՝ այդ ընթացքում մի ատրճանակ խրելով գոտու արանքում, և նրան բերման ենթարկելու արձանագրությունը կկազմի անօրինակ զենք կրելու փաստով։ Սա է այս վարչախմբի ձեռագիրը և անլուրջ է զբաղվել քաղաքականությամբ այս ամենն արհամարհելով։ Իհարկե ես հասկանում եմ, որ ինչ-որ անձի ձերբակալության մասին տեղեկատվությունը երբ լայն շրջանառություն է գտնում, դա արդեն իսկ որոշակի փուչիկ է դառնում հանրության համար։ Բայց փաստն այն է, որ տվյալ անձը չի ունեցել համապատասխան հատկանիշներ վարչախմբի դեմ պայքարում հաջողելու համար։

Ձեր խոսքից ստացվում է, որ քաղաքական գործունեություն իրականացնող ներկայիս խմբերը, կուսակցությունները վարչախմբի դեմ պայքարում դատապարտված են։ Նրանք ընդհանրապես ռեսու՞րս չունեն, թե՞ կան նաև այլ հանգամանքներ։

– Կուսակցությունների մոտ չկա կամքը, չկա պայքարի մեթոդաբանությունը, չկա օպերատիվ իրավիճակի գնահատման համար համապատասխան տեղեկատվությանը տիրապետելու համար մարդկային ու տեխնիկական ռեսուրսների ներդրման գիտակցումը, չկա իրավիճակի գնահատման կարողությունը, չի գտնված իրավապահ մարմինների ու ուժային կառույցների հետ հարաբերվելու արդյունավետ ճանապարհը, չկա քրեական տարրերին օրենքի շրջանակում պատժելու գիտակցումը, գտնված չեն վարչախմբի կիրառած բռնության դեմն առնելու ձևերը, չկա տեսլականը, թե ինչպես է պետք աշխատել հանրության հետ և ինչ տեղեկատվական հոսքերից է անհրաժեշտ օգտվել և այլն։ Հայաստանյան կուսակցությունները և, մասնավորապես, նրանց ղեկավար անձինք չունեն այդ կարողությունները, էլ չասած ամեն քայլափոխի աչք զարնող նրանց տգիտության մասին։ Իրենք ձեր պատկերացրած պայքարի համար կոմպետենտ չեն։ Նշածս բոլոր հանգամանքները պետք  է մեկտեղել, որպեսզի ինչ-որ այլ զարգացում լինի երկրում։ Բոլոր կուսակցությունների պատկերացրած պայքարի տեսլականը հետևյալն է՝ մասնակցել կեղծվող ընտրություններին, և եթե արդյունքներն իրենց չբավարարեն, այսինքն՝ հանցավոր վարչախմբի կողմից իրենց մանդատներ չհատկացվի, կամ նետված մի քանի մանդատներից դժգոհ մնան, ապա այդ դեպքում ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում, այդ ընթացքում անցկացնել հանրահավաքներ, երթեր։  Հետո, մինչ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումը, Ազատության հրապարակում հավաքել ընտրություններից դժգոհ քաղաքացիներին և ժողովրդական այդ զանգվածների գործոնը օգտագործելով՝ սպառնալիքներ տեղալ վարչախմբին։ Տվյալ դեպքում իրենց ամբողջ հույսը «դե հետո մի բան կլինի» մարտավարությունն է։ Կուսակցությունները երբեք չեն իմացել ու հիմա էլ չգիտեն, թե հետո-ն որն է։ Մտածում են՝ 5 հազարի փոխարեն 10 հազար մարդ հավաքել, հետո 50 հազար, հետո… վերջ։ Եվ այդպես, անկախ նրանից, թե ինչքան ժողովուրդ է հավաքվել հրապարակում, չի եղել ոչինչ ու ապագայում էլ չի լինելու։ Այդ իսկ պատճառով ես հենց այսօր նշում եմ, որ այդ միավորները չեն կարող իրենց առաջ վարչախմբի տապալման նպատակ դնել ու դա կյանքի կոչել։

– Իսկ եթե նրանց միանում է նաև ավելի ռադիկալ տրամադրված թևը։ Օրինակ՝ «Սասնա ծռերը» ՕՐՕ դաշինքին աջակցելու նշաններ ցույց տվեց իր վերջին հայտարարությամբ։ Ալեք Ենիգոմշյանն իր հերթին 4 պահանջ է դրել քաղաքական ուժերի առաջ, որոնց բավարարման դեպքում հնարավոր է հետընտրական փուլում  համագործակցություն լինի։

– Ես նորից չեմ տեսնում այն մարդկանց, որոնք կկարողանան դա անել։ Երբ մենք ասում ենք «Սասնա ծռեր»՝ պատկերացնում ենք բոլոր նրանց, ովքեր հիմա անազատության մեջ են, իսկ ազատության մեջ գտնվող այլ «Սասնա ծռերի» ես չեմ ճանաչում։ Կարող եք ինձ վատատես համարել, բայց ես շատ լավ ուսումնասիրել եմ քաղաքական դաշտը և քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց մեջ չեմ տեսել նրանց, ովքեր կկարողանան շարունակել «Սասնա ծռերի» գործը ու նույն մեթոդաբանությամբ առաջ գնալ։ Հատկապես հետընտրական փուլում, երբ կան կուսակցական շահեր։ Ի վերջո, բոլոր այդ խաղերի արդյունքում կուսակցությունները մեկը մյուսից փախցնելու խնդիր են դնում, ինչպես եղել է նախկինում։ Հիշո՞ւմ եք 2008-ի ընտրությունները, երբ Արթուր Բաղդասարյանը հետընտրական փուլում կոալիցիա կազմեց Հանրապետականի հետ։ Ուզում եմ ասել՝ հաստատ կգտնվեն այնպիսի «ընդդիմադիր» միավորներ, որոնք հերթական ծառայությունը կմատուցեն Սերժ Սարգսյանին, և վարչախումբը հանդես կգա որպես հանրային տարբեր շերտերի շահերը սպասարկող միավոր, իսկ դեմ հանդես եկող և հետընտրական գործընթացներն առաջ տանողը, արմատական դիրքերից հանդես եկողները լուսանցքային կդառնան։

– Դուք գրառում էիք կատարել վերջին շրջանի լարված մթնոլորտի հետ կապված՝ ծեծկռտուք, դանակահարություններ։  Եթե ՀՀԿ-ն այդպես վստահ է, որ կհաղթի, և ռեալ այլընտրանքային ուժ չկա իշխող կուսակցությանը, ինչո՞ւ գնալ նման մեթոդների։ Ինչո՞ւ այդ ամենի դեմը չեն առնում։

– Ես երկու հանգամանք կնշեմ։ Նախ այն, որ ռեյտինգային ընտրակարգը միանշանակ Հանրապետական կուսակցությանը խոստանում է շատ մեծ թվով ձայների կապոց։ Ռեյտինգային ցուցակով հանդես եկող յուրաքանչյուր անձ աշխատում է իր ընտրողներին գտնելու և որոշակի ձայներ իր անվան տակ գրանցելու նպատակադրմամբ։ Բայց չէ՞ որ նրա անունը կոնկրետ գտնվում է Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ընտրաթերթիկում, և իր ստացած ձայները գնալու են ՀՀԿ-ին։ Ռեյտինգային  ընտրակարգի իմաստը հենց դա է, որ ռեյտինգային ցուցակներում ներգրավեն որքան հնարավոր է շատ մարդկանց, այսպես ասած՝ թաղային հեղինակությունների, որոնք իրենց սոցիալական դիրքից ու ֆինանսական կարողություններից ելնելով՝ կաշառելով, սպառնալով,  համոզելով, կարողանան ձայներ հավաքել։ Այդ միջոցով էլ ՀՀԿ-ն ստանալու է մեծ թվով ձայներ։ Ուստի ՀՀԿ ցուցակի թեկնածուները պատահական մարդիկ չեն։ Ի տարբերություն այլ ցուցակների («Ելք», ՀԱԿ, «Ազատ դեմոկրատներ» և այլն), որտեղ այդ կուսակցություններն առավելապես փորձել են ներկայանալ ինտելեկտուալ մարդկանց ներգրավմամբ,  ՀՀԿ-ում այդպես չէ։ ՀՀԿ-ի ցուցակի կազմման տրամաբանությունն այն է, որ ցուցակում ներգրավեն առավելագույնս շատ ձայն բերող մարդկանց՝ «թաղային հեղինակությունների»։ Ու հենց նման անձանց ներգրավելով՝ ՀՀԿ-ն ամբողջ երկրով սփռված ցանցային մի ուժ է դարձել։ Սա առաջին հանգամանքն է։

Իսկ երկրորդ հանգամանքը, իմ կարծիքով, կապված է արտաքին սուբյեկտների կողմից Հայաստանում որոշակի շահեր իրացնելու հետ։ Ըստ իմ սուբյեկտիվ դիտարկումների ու իրավիճակի վերլուծության՝ ռեյտինգային ընտրակարգի այս ձևը, այն է՝ արտաքնապես համամասնական, բայց խորքում մեծամասնական ընտրական համակարգը, հետագայում միջազգային որոշակի խաղացողների կողմից պետք է կիրառություն գտնի Հայաստանի նման սատելիտ այլ երկրներում։ Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանը քաղաքական շատ տեխնոլոգիաների առաջնային փորձարկման վայր է եղել, և ինչպես տեսնում եմ՝ շարունակում է մնալ։ Ի վերջո, չէ՞ որ գաղտնիք մնաց, թե ում մտահղացումն էր այս ընտրակարգը։ Ո՞վ գիտի, թե իշխող վարչախմբի վերին օղակներում ինչպես ներդրվեց ռեյտինգային նման ընտրակարգի անցնելու գաղափարը։ Ընդհանրապես մեր քաղաքական դաշտում սահմանադրական փոփոխությունների գնալու գաղափարի ներարկումը և այդ գործընթացի սկզբնական փուլը ևս մութ շղարշով են պատված։ Մենք այսօր համոզված ենք, որ վարչախմբի վերարտադրությամբ էին պայմանավորված սահմանադրական փոփոխությունները։ Սակայն դա երևացող մասն է միայն, այլ շահագրգիռ կողմին կամ կողմերին մենք չենք էլ կարող նկատել։ Ու քանի որ ռեյտինգային ընտրակարգի փորձարկման խնդիրն է եղել նաև սահմանադրական փոփոխությունների հիմքում, ուստի տրամաբանական է, որ ծեծկռտուքների, դանակահարությունների դեմն առնելը պետք է նպատակային իրականացվի, այլապես փորձարկումը արդյունք չի տա։

Հիմնականում միջադեպերը Սերժ Սարգսյանի և Ծառուկյանի թիմի ներկայացուցիչների միջև են։ Կարո՞ղ ենք ասել, որ կա նաև վստահության պակաս։

Երբ փորձարկում են կատարում, այդ փորձարկումը նաև նպատակ ունի հասկանալ, թե ժողովուրդը ինչպիսի վերաբերմունքի կարժանացնի, ինչ միտումներ կառաջանան սուբյեկտային վարք ցուցաբերող ուժերի մեջ, ուժային կոմպոնենտ կիրառող մարդիկ այս ընտրություններն ինչի կվերածեն։ Ես համոզված եմ, որ վարչախմբի վերին օղակներում և առավել ևս արտաքին սուբյեկտներում հստակ եղել է այն գիտակցումը, որ նման ընտրակարգի ժամանակ կլինեն հենց  դանակահարություններ, գլադիատորական մարտեր, բայց իրենց համար դա շատ էլ նորմալ է դիտվել։ Եթե իրենք փորձարկում են իրականացնում, ապա սուբյեկտային վարք ցուցաբերող մարդիկ պետք է իրար կոտորեն այստեղ, որպեսզի ստացված փորձը նաև ուրիշ երկրներում կիրառելի դառնա։ Ուստի Սերժ Սարգսյանը հենց սկզբից էլ հասկացել է ռեյտինգային այս համակարգի էությունը։ Եթե նա մի փոքր կապանքները բաց թողնի՝ թաղային հեղինակությունները ավտոմատներով էլ կկոտորեն իրար։ Այսինքն՝ իրավիճակի նկատմամբ վերահսկողություն պահելու խնդիրը Սերժ Սարգսյանի վրա է դրված, չէ՞ որ այլ արտաքին ուժեր էլ նրան պարտադրում են անցկացնել առանց միջադեպերի ընտրություններ։ Այս ամենից ելնելով՝ ես կարծում եմ, որ հիմա Հայաստանում գլադիատորական մարտերի ժամանակներն են եկել, և ինչ-որ առումով գրոտեսկային կոնտրաստն այն է, որ դուք հարցնում եք «ընդդիմության» հետընտրական ենթադրյալ ուժային զարգացումների մասին, իսկ ես խոսում եմ մինչև ընտրությունները եղած «իշխանության» գլադիատորական մարտերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում