Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Տեր-Պետրոսյանի կողմից «սեփական թշվառությունը ևս մեկ անգամ իմաստազուրկ բարբաջանքներով քողարկելու ողորմելի ձգտում էր»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

– Պարոն Քանանյան, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում կրկին անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության  կարգավորմանը՝ հաստատելով նախկինում իր հայտնած տեսակետները։ Նախընտրական այս շրջանում Ղարաբաղյան հարցն օրակարգ բերելն ի՞նչ միտում ունի՝ ըստ Ձեզ։

– Ի կատար է ածվում Սերժ Սարգսյանի հետ նախապես պայմանավորված մի ծրագիր՝ վաղուց մերժելի և խոցելի դարձած տարածքային զիջման գաղափարը կրկին հանրային օրակարգ բերելու և Սերժի հետնորդների վզին փաթաթվելիք «կարգավորման» ընթացքը պատրաստելու համար:

Կարծում եք՝ հանրային տրամադրությունները կնպաստե՞ն դրան, թե՞ հնարավոր է լուրջ ընդվզում լինի, եթե սա արդեն իշխանության կողմից օրակարգ բերվի, որովհետև կարծես իշխանությունները բանակցում են, բայց օրակարգ բերողը իրեն ընդդիմադիր համարող ուժ է:

– Ընդվզումը հարկ է ակնկալել միայն գործնական քայլերի դիմելու, ոտնձգության պարագայում: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մինչև իր պաշտոնավարման ավարտը և անգամ պաշտոնավարումից հետո կայունացած իշխանությամբ՝ նրա քողարկված այս կամ այն մասնակցության չափով, վերջին պահին վախենալու է ստորագրել։ Համաձայնելով գործնականում սկիզբ դնել տարածքային զիջումների՝ նաև ֆիզիկական մահվան դատավճիռ կնքվի։

Պարոն Քանանյան, Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ Ղարաբաղյան խնդրից խոսողների 99 տոկոսը ընդհանրապես այդ հիմնահարցից չի հասկանում, և ասում է, որ այլ տարբերակ չկա, միայն Մադրիդյան սկզբունքներն են, որի շուրջ ընթանում են բանակցությունները։ Հետաքրքիր է, կարգավորման այլընտրանքային ի՞նչ տարբերակ եք տեսնում:

– Նախ՝ ես առհասարակ կարիք չեմ տեսնում այս ծերունի, ինքնասիրահարված հոգեկան հիվանդ անձի խոսքերը կամ արտահայտություններն առհասարակ քննարկելու, բնական է, որ  դա լիովին չարդարացված ժամանակի կորուստ է, իսկ կարգավորման իրական ճանապարհն այն է, ինչը խիստ անկատար կերպով, ի հեճուկս ձեր նշած անձի և նրա վարչազավակների վարած ապազգային և ապապետական քաղաքականության, այսօր կա ասպարեզում. Արցախի միացում Հայաստանի Հանրապետությանը: Արցախն այսօր ՀՀ հատուկ կարգավիճակով մարզ է, և բոլոր իրավական ակտերը կան՝ սկսած Անկախության հռչակագրից, որոնցով Արցախը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մաս է: Այսօր, բնականաբար, ձեր հիշատակած անձի և նրա վարչազավակների կողմից այդ իրականությունը վերջնականապես և հրապարակայնորեն չի ամրացվում իրավական և դիվանագիտական հողի վրա, բայց դրանով այդ իրականությունը չի դադարում գոյություն ունենալ: Ամբողջ աշխարհը քաջ գիտի, որ Արցախը փաստացի ՀՀ-ի մաս է: Պատահական չէ, որ, իմիջիայլոց, շատ կարևոր որոշմամբ ՄԻԵԴ-ը նույնպես հաստատել է, որ Արցախի տարածքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության համար պատասխանատու է ՀՀ-ն՝ ի դեմս իր կառավարության: Այսինքն՝ աշխարհը քաջ գիտի, որ Արցախը Հայաստանն է, աշխարհը չի շտապում ճանաչել այդ իրականությունը, որովհետև ինքը՝ Հայաստանը, չի կամենում այդ իրականությունը հրապարակայնորեն ճանաչել, բայց դրա համար ոչ ոք ոչ մի պատժամիջոցի չի ենթարկի և չի ենթարկվելու, որովհետև առ այն չկան աշխարհաքաղաքական համապատասխան նախադրյալներ։ Ուստի այդ ամենը դատարկաբանություն է, այդ ամենը ընդամենը սեփական թշվառությունը  ևս մեկ անգամ իմաստազուրկ բարբաջանքներով քողարկելու ողորմելի ձգտում է, որը վաղուց և անփառունակ կերպով անցել է պատմության գիրկը: Հետևաբար միակ բանը, որով մենք պետք է զբաղվենք, իր քաղաքական ժառանգության հաղթահարումն է, իր հիմնադրած, իր իսկ բնութագրմամբ՝ ավազակապետության, թշվառության էջը պետք է թերթվի, և պետք է բոլորս զբաղվենք հայոց պետականակերտման խնդիրներով: Որքան ավելի ուժեղ և կենսունակ լինի հիմա Հայաստանը, այնքան ավելի մեզնից հեռու կլինի ցանկացած պատերազմի, ագրեսիայի և միջազգային ոչ դրական վերաբերմունքի հեռանկարը:

– Ընտրություններին այս քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի ստացած քվեն կարո՞ղ ենք ասել, որ կարտացոլի հայ հասարակության վերաբերմունքը հենց կոնկրետ այս խնդրի՝ տարածքների վերադարձման խնդրի վերաբերյալ:

– Ո՛չ, որովհետև իրենց օգտին քվեարկելը ոչ թե Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրանց ունեցած դիրքորոշման ընդունումն է, այլ այդ մարդու նկատմամբ խելացնոր պաշտամունքի, ավելի շուտ՝ ՀԱԿ-ին ձայն տվողները կարող են դիտվել հոգեկան սթափության, ողջամտության հետ լուրջ խնդիրներ ունեցող անձինք: Եթե այդպիսի հոգեվիճակով անձինք են համալրվում այլևայլ կրոնական աղանդների մեջ, ՀԱԿ-ն էլ ընդամենը էժանագին, ժամանակավրեպ քաղաքական աղանդի մի խեղկատակ դրսևորում է: Եթե կան հոգեկան հիվանդներ, որոնք չեն կարող ապրել առանց մի ողորմելիի պաշտամունքի առարկա դարձնելու, թող դարձնեն, դա իրենց խնդիրն է, իրենց իրավունքն է, բայց սա ավելի շուտ հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձանց թիմ է լինելու, քան թե Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նման մոտեցում ունեցողների, ՀԱԿ-ին քվեարկողների զգալի մասը նույնպես կարող է պատրաստ լինել զիջումների, որովհետև իրենք պատրաստ են առհասարակ ամեն ինչին, ինչը թելադրված է իշխանության կողմից:  Իսկ ո՞ր քաղաքական ուժը չի խոսում տարածքային զիջումների մասին կամ չի բացառում տարածքային հանձնումն առհասարակ, ոչ ոք, հետևաբար այդ ուժերին ձայն տվողների մեջ էլ կլինեն հող հանձնողներ, իսկ ՀԱԿ-ին ձայն տվողներն ուղղակի հոգեկան առողջության հետ  խնդիրներ ունեցող անձինք կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում