Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ո՞ւմ է խանգարում Արցախը. ո՞վ մսխեց քառորդ դարի հնարավորությունը

Հնարավո՞ր է Հայաստանում զարգացում, ժողովրդավարացում, կոռուպցիայի դեմ պայքար, եթե լուծված չէ Արցախի հակամարտությունը: Հայ ազգային կոնգրեսի շնորհիվ այդ հարցադրումը դարձավ Հայաստանի նախընտրական քարոզարշավի քննարկվող թեմաներից մեկը: Իհարկե ոչ առանցքայինը՝ առանցքային, որպես այդպիսին, չեղավ, սակայն հաճախ քննարկվող թեմաներից մեկը: Ընդհանրապես համարժե՞ք է այդ քննարկումը Հայաստանի իրավիճակին, հայկական պետականության խնդիրներին, Արցախի խնդրի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տարածաշրջանային և թե՛ զուտ ներհայկական համատեքստին: Թեև խնդիրը հռչակված է զարգացման, ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի խոչընդոտ, այդուհանդերձ այդ պնդումների փաստարկային բազան մեղմ ասած՝ վիճահարույց է, համոզիչ չէ, եթե ընդհանրապես չխոսենք այդպիսի բազայի բացակայությունից:

Ինչո՞վ է Արցախի հակամարտության ներկայիս վիճակը խանգարում Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Օրինակ, Վրաստանում աբխազական և հարավօսական հակամարտության առկայությունը, նաև Աջարիայում գործնականում հակամարտ վիճակի առկայությունը՝ այդ ինքնավար հանրապետությունը դե ֆակտո չէր ենթարկվում Թբիլիսիին, չխանգարեցին, որպեսզի 2004 թվականին այդ երկրում տեղի ունենա Վարդերի անարյուն հեղափոխությունը, իսկ հաջորդ տարիներին էլ իրականացվեն քաղաքական և տնտեսական ահռելի բարեփոխումներ, տարվի կոռուպցիայի դեմ պայքար, էապես փոխվի երկրի վիճակը, միջազգային իմիջը: Իհարկե իրավիճակները բացարձակ նույնական չեն, սակայն Վրաստանը ևս մի քանի հակամարտություն ունեցող պետություն էր, բայց դրանում տեղի ունեցան հիմնարար փոփոխություններ: Այստեղ 2008-ի ռուս-վրացական պատերազմի հակափաստարկը մեղմ ասած չի լինի տեղին, քանի որ դրա պատճառները, ընդհանրապես ծագումը, մոտիվները և այլն, բոլորովին այլ խոսակցության առարկա են, իսկ Վրաստանի համակարգային բարեփոխումներն էլ իրականացվել էին առավելապես 2004-2007-ն ընկած ժամանակահատվածը: Դրան զուգահեռ, կան բազմաթիվ պետությունների օրինակներ, որոնք գործնականում չունեն հակամարտություն, հարևանների հետ տարածքային վեճ, ինքնորոշման խնդիր, պատերազմ և այլն, անգամ գտնվում են Եվրամիության կազմում, բայց ունեն վերից վար կոռումպացված իշխանություն, իսկ ժողովրդավարության հարցում էլ մեղմ ասած՝ հարաբերական վիճակ: Կան նաև պետություններ, որոնք ընդհանրապես հանդիսանում են բռնապետություններ, չունենալով ոչ մի հակամարտություն և չլինելով որևէ պատերազմի մեջ:

Կրկին իրավիճակները ամենևին նույնական չեն, ամեն ինչ կախված է չափազանց շատ հանգամանքներից և գործոններից, սակայն հենց այդ ոչ միարժեքությունն էլ վկայում է, որ մեղմ ասած համարժեք չէ Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարական զարգացման հեռանկարը պայմանավորել Արցախի խնդրով: Այդ հեռանկարը պայմանավորված է հանրային մտածողությամբ, հոգեբանությամբ, արժեհամակարգով: Իսկ այդ գործում, դրանցում էական բեկումներ արձանագրելու գործում Արցախի խնդիրը ոչ թե խանգարող հանգամանք, խոչընդոտ է, այլ ռեսուրս, մոտիվացիա, ելակետ, որի վրա հնարավոր է կառուցել առաջընթացը հանրային արժեհամակարգում և մտածողության մեջ փոփոխության հարցում, հանրությանը ինքնավստահություն ներշնչել, հավատ սեփական ուժի հանդեպ, միաժամանակ տալ արժեքային և հոգեբանական ուղենիշներ և այլն: Այլ հարց է, որ Հայաստանում անկախության 25 տարիների ընթացքում գործնականում չի եղել մտածողությամբ, աշխարհայացքով, աշխարհընկալմամբ, արժեհամակարգով այնպիսի էլիտա, որը կկարողանար օգտագործել այդ ռեսուրսը, օգտագործել արցախյան առաջին պատերազմի թանկ և ծանր գնով ձեռք բերված կարևոր հաղթանակը, այն չդարձներ անձնական կամ կլանա-թայֆայական իշխանության ռեսուրս, այլ վերածեր պետականության ամուր հիմքի, որի վրա 25 տարիների ընթացքում կառուցված կլիներ ոչ միայն բանակը՝ որ եզակի մատնացույց անելու պետական կառույցն է, այլ ամբողջական մրցունակ և կենսունակ պետականություն: Արցախն ընդամենը վերածվել է 25 տարիների մսխված հնարավորությունների համար ունիվերսալ, բոլորի համար ամենահարմար արդարացման: Եվ անկասկած մշտապես լինելու է այդպիսին, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել իրական քաղաքական և հասարակական սերնդափոխություն, երբ կփոխվի ոչ միայն տարիքը, անուն ազգանունը, արտաքին տեսքն ու հագուկապը, այլ նաև մտածողությունը, հոգեբանությունը, աշխարհընկալումը, երբ քաղաքականությամբ զբաղվելու արհեստավարժությունը նույնական չի լինի լարախաղացի արհեստավարժության հետ և դա չի դիտվի քաղաքական ռացիոնալության գլխավոր չափորոշիչը կամ չափանիշը: Հենց դա է պատճառը, որ պետականություն կառուցելու փոխարեն՝ առաջին հերթին անկախության շրջանում ապրող սերնդի մտածողության մեջ 25 տարի շարունակ ընդամենը լար է քաշվել, որի փուշը հռչակվել է Արցախը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում