Լոնդոնում ահաբեկչություն իրականացնողը, հավանաբար, կապված է միջազգային ահաբեկչության հետ, սակայն վերջանական եզրակացություններ անելը վաղ է՝ հայտարարել է Սկոտլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին։
«Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ շահարկումներից և սպասել հետաքննության ավարտին»,-ասել է Ռոուլին լրագրողներին։
«Հարձակվողը կանգնեցվել է խորհրդարանի մուտքի մոտ։ Կասկածում ենք, որ նա կապված է եղել իսլամական ահաբեկիչների հետ… Մենք կարծում ենք, որ գիտենք, թե ով է նա և կանենք ամեն բան՝ պարզելու նրա կապերը հանցակիցների հետ»,-հավելել է նա։
Independent պարբերականն իր հերթին հայտնում է, որ ահաբեկչության կասկածյալին անվանում են Աբու Իզադին, նա արդեն որոշ ժամանակ անցկացրել է բանտում՝ ահաբեկչական գործունեությանը հանցակցելու համար։ Պարբերականը նշում է, որ նա վաղուց հայտնի է եղել իշխանություններին՝ ահաբեկչության հետ իր կապերի պատճառով։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ։ Նրանցից մեկը ոստիկանության սպա է։ Վիրավորվել է 40 մարդ։ Տուժածներից 12-ի վիճակը ծանր է։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանձնարարել է իջեցնել Դաունինգ-սթրիթի իր նստավայրի դրոշը՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի։