Եվրոպացիները չեն կարող իրենց անվտանգ զգալ աշխարհի ոչ մի երկրում, եթե Եվրոպան շարունակի Անկարայի նկատմամբ կիրառել «նացիստական» մեթոդներ, հայտնում է pl.com.ua-ը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Եթե Եվրոպան այդպես շարունակի՝ ոչ մի եվրոպացի աշխարհի ոչ մի երկրում չի կարող անվտանգ ման գալ փողոցներում: Մենք, Թուրքիան, կոչ ենք անում Եվրոպային հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»: