Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ձերբակալում, որը կշիկացնի՞, թե՞ կհանգուցալուծի շիկացող մթնոլորտը

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, Բաբայանի պատվերով, Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ: Թե հատկապես ինչ նպատակով, ԱԱԾ-ն դեռ պետք է պարզի, սակայն հայտարարության մեջ նշվում է, որ համակարգի մասերը ներկրողներն են հայտնել, որ դա արել են Բաբայանի պատվերով: Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի, պաշտոնաթող գեներալ Սամվել Բաբայանի ձերբակալությունը, իհարկե, արտառոց երևույթ կդիտվեր ցանկացած պահի, սակայն հատկապես նախընտրական շրջանում դրա տեղի ունենալը տալիս է առավել ուշագրավ երանգ: Իսկ Սամվել Բաբայանը նախընտրական շրջանում հանդես էր գալիս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակցությամբ: Այս իմաստով, նրա ձերբակալությունը անկախ ամեն ինչից կունենա նաև ներքաղաքական ու նախընտրական ազդեցություն, առավել ևս, որ ՕՐՕ դաշինքը արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ և Բաբայանի ձերբակալումը գնահատելով քաղաքական հետապնդում՝ կոչ է արել միջազգային հանրությանը, իրավապաշտպաններին, Արցախին, Սփյուռքին, քաղաքացիական կառույցներին ուշադրությամբ հետևել գործին և տալ անաչառ գնահատականներ: ՕՐՕ դաշինքը միաժամանակ հայտարարում է, որ չի տրվելու սադրանքներին և շարունակելու է բնականոն աշխատանքը ընտրարշավում: Իրականում ինչ ծրագրեր է ունեցել Սամվել Բաբայանը, ինչքանով է նա իսկապես առնչվում «Իգլա» զինատեսակի ներկրմանը և դրա հետ կապված որևէ այլ գործողությունների, ինչքանով են իշխանությունները պատճառը կամ առիթը օգտագործում անձնական հաշվեհարդարների կամ քաղաքական շահերի համար, այս ամենի պատասխանները պետք է տա քննությունը: Այլ հարց է իհարկե, թե քննության տված պատասխանները ում համար որքան համոզիչ կլինեն կամ կդիտվեն ոչ հավաստի: Այս առումով իհարկե կասկած չկա, որ կարծիքները լինելու են բազմազան:

Մյուս կողմից ակնհայտ է մի բան, որ հատկապես վերջին օրերին բավականին սրվել էր ՕՐՕ դաշինքի հռետորաբանությունը իշխանության հանդեպ, դրանում առավել մեծ տեղ էր հատկացվում հետընտրական զարգացումներին և ընդվզումներին: Այդ ամենը հատկապես սրվեց Ջրառատում հայտնի դեպքերից հետո, երբ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքի հրամանատար Լևոն Երանոսյանը, նրա եղբայրն ու ազգականները հայրենի Ջրառատ գյուղում փորձել էին ահաբեկել ՕՐՕ դաշինքի համակիրներին, ինչը դարձել էր բախումների առիթ: Թեև, հետագայում տեղեկություններ եղան, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը հաշտեցրել է կողմերին, իսկ ոստիկանությունն էլ ՕՐՕ դաշինքի համակրի հանդեպ հրազենային բռնության համար կալանավորեց և մեղադրանք առաջադրեց Ջրառատի գյուղապետի տեղակալին, այնուհանդերձ դաշինքի հռետորաբանությունը Ջրառատից հետո առավել կոշտ և առավել «հետընտրական» դարձավ: Կրակի վրա յուղի էֆեկտ թողեց նաև այդ միջադեպից հետո «Սասնա ծռերի» աջակցությունը, մասնավորապես Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հայտարարության տեսքով, որ հնչեց կալանավայրից: Մթնոլորտը շիկացրեց նաև «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը: Այս ֆոնին ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներից բացի բավական կոշտ, և ըստ էության առավել կոշտ հայտարարություններ անում էր նաև Սամվել Բաբայանը: Այս ամենը նշանակո՞ւմ էր արդյոք, որ Բաբայանը պլանավորում էր այսպես ասած ցնցումային զարգացումներ և ապակայունացման տանող ուժային գործողություններ իշխանության դեմ, որը կլիներ «Սասնա ծռերի» գործողության այսպես ասած՝ շարունակությունը: Իհարկե շատ դժվար է ասել, քանի որ կոշտ և արմատական հայտարարություններն ըստ էության միշտ էլ հանդիսացել են հայաստանյան քաղաքական և նախընտրական գործընթացների ուղեկիցը, անգամ հետընտրական զարգացումների մասով:

Սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» գործողությունից հետո այդ հայտարարություններն այլևս ունեն բոլորովին այլ ընկալում և իշխանության և հասարակության շրջանում, հետևաբար դրանց ազդեցությունը ևս կարող է լինել բոլորովին այլ կերպ, և իշխանության և հասարակության վրա: Եվ հաշվի առնելով, թե այս հանգամանքները, թե նաև այն իրողությունը, որ խորհրդարանական ներկայիս ընտրություններն ըստ էության հանդիսանում են հանգուցային, հանգրվանային կետ հայաստանյան պետականության ընթացքի նոր փուլ թևակոխելու համար, որտեղ փաստորեն սկսվում է կառավարման նոր մոդել և նոր տրամաբանություն, հասկանալի է դառնում, որ նման կոշտ հայտարարությունների հանդեպ չափազանց զգայուն են դառնում բոլորը և բնականաբար առաջին հերթին իշխանությունը: Առայժմ, իհարկե, պետք է սպասել, տեսնելու համար, թե ինչ զարգացում են ունենում իրադարձությունները և ինչ ապացույցներ է ներկայացնում իշխանությունը իր սկսած քայլերը հիմնավորելու համար: Սակայն մեկընդմիշտ և աներկբա հստակ է մի բան, որ բռնության և ապակայունացման որևէ հեռանկար Հայաստանի համար կարող է լինել կործանարար: Ինչպես կհանգուցալուծեն իրենց հարաբերությունները կոնկրետ գործում ներգրավված կողմերը, դա մի կողմից իրենց գործն է, մյուս կողմից հստակ է, որ այդ գործը նաև զգալի ազդեցություն է ունենալու պետության, պետականության վրա: Եվ այստեղ արդեն կանգնելով այդ ամենից վեր, միանշանակ է, որ ներկայիս վիճակում գտնվող և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բարդագույն հանգույցներից մեկում հայտնված Հայաստանի համար մեղմ ասած՝ անթույլատրելի ճոխություն է որևէ հարցի լուծման բռնի, ապակայունացման վտանգ պարունակող տարբերակը, անկախ այն բանից, թե ով է այդպես հարց լուծողը և ինչ հարց է այն լուծում՝ եթե նույնիսկ հայտարարվում է ոչ թե անձնական, կուսակցական կամ իշխանական, այլ պետական հարցի լուծման մասին: Մեծ հաշվով, ինչ հարց էլ լինի լուծվելիքը, նույնքան միանշանակ է նաև, որ պետության ապակայունացման վտանգ պարունակող ուժի կիրառումով հնարավոր չէ լուծել պետության ապագայի հարց, լինի այդ հարց լուծողը ընդդիմություն, թե իշխանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում