Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Սամվել Բաբայանն ու մյուսները մուտիտ արին, սաղ խառնին իրար. Սեյրան Սարոյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Պարոն Սարոյան, մենք ա՞յլ որակի խորհրդարան ենք ունենալու, Դուք ո՞ր քաղաքական ուժերին եք տեսնում նոր խորհրդարանում:

-Ում որ ժողովուրդը կընտրի, որովհետեւ ժողովրդի ձայնն ամենաբարձրն է, ժողովուրդն ամեն ինչ հասկանում է՝ ում ընտրի, ինչի համար ընտրի:

Մեծ հիասթափություն կա՞ իշխանություններից:

-Ես մեր իշխանություններին վստահում եմ, մեր նախագահին վստահում եմ, որպես Գլխավոր հրամանատար: Էսօր մեր տնտեսությունը թողել է մեր վարչապետի վրա, վարչապետը ուժեղ մարդ է: Մարդը եկել է փոփոխություն անելու եւ ճիշտ որոշում է, որ գյուղերից է սկսել: Մեր վարչապետին վստահելով, ներդրումները շատացել են: Ես գիտեմ, որ Կարեն Կարապետյանը զանգ կախող է, ճառ ասող չի, զանգ ա կախելու, ու մենք էդ ձենը շուտով լսելու ենք:

Այստեղ նախորդ քաղաքապետի ընտրություններին մենք տեսանք, որ առանց բախումների չանցավ ընտրական գործընթացը: Այս անգամ զե՞րծ կմնաք բախումներից:

-Էդ սաղ սարքոցի էր: Տեսաք՝ մեր քաղաքապետին ժողովուրդը ոնց է սիրում: Հաղթողը երբեք սենց բաներ չի սարքում: Մարդիկ անճարությունից են էթում ըտենց բաների: Հիմա նույնն է, թե ես մի թեկնածուի հետ կռիվ անեմ, տփեմ: Արջի ծառայություն են մատուցում, ոչ մի թեկնածու չի ուզենա այդպիսի բան: Նրա կողքին կանգնած մարդիկ եղան, որոնք իրանցից բան չեն ներկայացնում, կարող ա մի երկու բաժակ էլ խմեն, կոկոները տաքացնեն, հելնեն մեկը մյուսի խաթրին կպնեն, դառնա մի կաթիլ մեղրի պատմությունը: Իզուր չի, որ էդ պատմությունը գրվել ա, մեր ժողովրդի համար ա գրվել: Դրա համար մենք բոլոր թեկնածուների հետ պայմանավորվել ենք՝ ով կփորձի հանկարծ ավելորդ բան անել, ում թիմից կլինի, մեկս մեկին զանգելու ենք եւ պատասխան ենք պահանջելու՝ ինչի՞ համար ես արել, տղա՛ ջան, քեզ ո՞վ է թույլ տվել, որ դու փորձում ես մարդու նեղացնես: Էս ա խնդիրը: Բոլորը պատգամավորի թեկնածուներ են, Աստված տա, ընտրվենք, մենք վաղը կոլեգաներ ենք դառնալու, ամոթ ա, մենք մեկս մյուսին պիտի տեսնենք, չէ՞: Հետո մեր երեսից ինչի՞ պիտի մեր ժողովուրդը մեկը մեկի հետ վատամարդ դառնա: Չի կարելի էդպիսի բաներ: Երբեք մենք թույլ չենք տվել, որ մեր քաղաքում ցնցումներ լինեն, եւ թույլ չենք տալու, կան մարդիկ, որ փորձում են սարքեն, որովհետեւ իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում:

Դուք կողմ չէի՞ք իշխանափոխությանը, պարոն Սարոյան: Սեյրան Օհանյանն ասում է, որ իշխանափոխություն է պետք, հերիք է:

-Սեյրան Օհանյանը երեկ իշխանության մեջ էր, հիսուն տարի իշխանության ամենաբարձր նախարարն էլ ինքն էր: Երբ որ նախարար եղած ժամանակ ասեր, էն վախտ ես էլ կասեի՝ ճիշտ է ասում: Հենց գործից հանեցին, նոր հիշե՞ց, որ իշխանափոխություն պիտի լինի, բա պաշտպանության նախարարն ինքն էր: Իմ ընկերն է, ես միշտ իրան «պադերժկա» եմ արել ամեն հարցում, հավատացեք, էսօր էլ բերանս չի բռնում, որ մի ավելորդ բան ասեմ Սեյրանի հասցեին, բայց ախր չի կարելի, չէ՞: Ախր ժողովուրդը տեսնում է՝ 20 տարի է ամենահզոր նախարարն էր՝ պաշտպանության նախարարը մեր երկրում ամենահզոր նախարարն է, գոնե մի անգամ հելա՞վ, ամբիոնից հակառակ բան խոսա՞ց: Ես ո՞նց եմ, ինչ բերանիս եկավ, ասում եմ: Գոնե մի անգամ Սեյրան Մուշեղիչը ասե՞ց՝ էս հարցը սխալ է, կամ չասեր սխալ է, ասեր՝ եկեք սենց անենք: Այսպես չի կարելի, ի՞նչ է նշանակում իշխանությունից ով դուրս է գալիս, ինչ բերաններին գալիս է, ասում են: Դա եղավ հայերե՞ն: Ես էդ բանը չեմ սիրել ու չեմ սիրելու: Էգուց որ դուրս գամ քաղաքական դաշտից, ամեն ինչից, նամուս ունեմ, կէթամ մեր տանն իմ համար կապրեմ: Ի՞նչ է նշանակում՝ հենց պաշտոն չունեցան, սկսեցին քլնգել իշխանությանը: 20-30 տարի դուք եք իշխանության եղել, մենք իշու պես չարչարվել ենք, դուք ձեզ համար «գուլյայ Վասյա» եք արել, հիմա ո՞նց եղավ, որ արդեն իշխանությունը լավը չի, բա լավը ո՞րն ա, թող մեկին ցույց տան էս մեր երկրի նախագահից ավելի լուրջ, ավելի խելացի մարդ, ես էլ էթամ ասեմ՝ արի՛, գլխավոր հրամանատար ջան, ցավդ տանեմ:

Սամվել Բաբայանն էլ Ջրառատի միջադեպերի հետ կապված նշում էր, որ եթե չլինի քննություն, արյունահեղություն կլինի:

-Սամվել Բաբայանը գոնե մի անգամ եկե՞լ ա Ջրառատում հարցնի, թե ինչ ա եղել: Իրանք նախ էնտեղ չեն եղել, իրանք դրա հետ կապ չունեն, ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի: Անցյալով եղած խոսակցություն էր, հարեւան մարդիկ են, կռիվ է եղել, հետո բարիշել են: Դրանք են՝ խառնին սաղ իրար: «Պրիչոմ տուտ» գյուղապետը, հո գյուղապետը չէ՞ր գնացել սկսել կռիվը: Բոլորս էլ լավ գիտենք՝ կռիվը ոնց ա եղել, ումից ա, որտեղից ա սկսվել. շատ լավ գիտենք, շատ լավ պատկերացնում ենք: Երեք ավտոյով գնացել են էդ գյուղի գյուղապետին մենակ բռնացրել են, ստից ասել են՝ քֆուր ես տվել, մոգոնել են էլի, սարքոցին ո՞նց ա լինում բա: Գյուղի մարդիկ չեն, իրանց եկած մարդիկ են եղել, կադրերն էլ կան, թող հաշվեն՝ քանի ջրառատցի կա ըտե կանգնած: Մթոմ գյուղապետն եկել է… Գիշերը գյուղապետն եկավ ի՞նչ քֆուր տվեց: Ասում են՝ բա դու եկար քֆուր տվեցիր: Գյուղապետն ասում է․ «Արա՛, ի՞նչ քֆուր, հո դու շառ չե՞ս»: Ասում են՝ արան քեռիդ ա: Ըտենց էլ եղել է: Քեռին էլ Լյովան ա, էլի: Բա գեներալին «արա» ասեն, պիտի բրթեն իրար: Լցվում են տղու վրեն, տփում, հետո էն մյուս ախպորն են տփում: Ընչի՞ էդ Լյովայի ախպերները անտե՞ր էին, ինչ էին, էդ ո՞նց կար ա ըտենց ըլնի: Իրանք կռիվը սարքին, իրանք տփին, իրանք էլ շուխուռը սարքին: Ըտենց կարելի՞ ա բա: Իրանք գյուղացիներով արդեն համաձայնել էին, որ բարիշեն, հարեւան մարդիկ են: Այ դրանք «մուտիտ» արին, խառնին իրար, ժողովուրդն էլ իրար կերան, երկրորդ անգամ նորից կռիվ սկսվավ, ճի՞շտ էր իրանց արածը, մի գյուղի ժողովրդին կիսեցին, խառնին իրար, սաղ տուրուդմփոց սարքին, բա իրանց արածը արա՞ծ ա: Չէ՞ որ դա գյուղ ա, էդ կռվողները ոնց էլ ըլնի կհանդիպեն, իրար հետ ապրող հարեւաններ են: Իրանց արածն անելու բա՞ն էր, ինչ ա թե շուխուր անեն, որ իշխանությունն ընդդիմությանը բան ասեց: Էդ ժամանակ, որ իրանք ելույթ են ունեցել, ոչ մի մարդ չի եկել, ոչ մի բան չի ասել, իրանք սաղ հավաքված գնացած են եղել, հետո նոր ինչ-որ իրանց կողմնակից տղերք կան, որոնք նախկինում գյուղապետ են ուզեցել դնեն, չեն անցել, էսի ոնց որ առիթ էր իրանց համար, մոգոնել են, լրիվ մոգոնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում