ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Մեծ բրիտանիայի վարչապետ թերեզա Մեյի հետ քննարկել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված իրավիճակը՝ տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերին:
«Նախագահը քննարկել է իրավիճակը վարչապետի հետ»՝ հայտարարել է նա մամլո ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը լրջագույն կերպով դատապարտում է Լոնդոնում իրականացված ահաբեկչությունը: