Ամերիկացի փոքրիկ զբոսաշրջիկ Շիրլի անունով աղջնակը հանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սպիտակ գլխարկն այն պահին, երբ վերջինս նրան գրկել, համբուրել և օրհնել է: Համապատասխան տեսանյութը Twitter-ում հրապարակել է երեխայի կնքահայր Մաունտին Բուտորակը:
«Սանուհուս բերել եմ պապի հետ հանդիպմանը: Նա գողացել է պապի գլխարկը», – գրել է Բուտորակը տեսանյութի մեկնաբանությունում:
Տեսանյութում երևում է, որ միջադեպը զվարճացրել է Հռոմի պապին: Հրապարակվելու պահից տեսանյութը հավանել է ավելի քան 3 հազար օգտատեր:
Took my Goddaughter to meet the pope. She stole his hat! pic.twitter.com/SdSorop3uN
— Mountain Butorac (@MountainButorac) March 22, 2017