Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ ԱՄՆ-ի զինվորականները օգնություն են հատկացրել քրդական ձևավորումներին Ռաքքայի մոտ գտնվող Թաբկա քաղաքի մոտ գործողությունների անցկացման ժամանակ, հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ Sky News Arabia-ն հայտնել էր, որ ամերիկյան դեսանտները իջել են Սիրիայի Ռաքքա քաղաքի մոտ և գործողություններ իրականացրել Սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) հետ համատեղ, որոնց մեծամասնությունը քրդեր են:
Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փեյհոնը հայտնել է, որ ամերիկյան օդուժը քուրդ մարտիկներին տարել է գործողությունների իրականացման շրջան, սակայն ԱՄՆ-ի զինվորականները գործողություններին չեն մասնակցել: Նա նշել է, որ ամերիկյան ռազմական հրահանգիչները մասնակցել են գործողությունների համակարգմանը: